Պատասխանելով հարցին, թե ինքը որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքներ կազմակերպելու մտադրությանը, թեեւ «Ելք» դաշինքի մեծամասնությունը դեմ է, ինքը դաշինքին որտեղ կցանկանար տեսնել՝ օրենսդիրո՞ւմ, թե փողոցում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ելքն» առանձին քաղաքական միավոր է եւ ինքը կորոշի ինչպես վարվել:
Այսօր ինչ էլ ասեմ, ոչ հանրապետական կուսակցության համապատասխան ջատագովները պետք է ներկայացնեն, թե Շարմազանովը ուրախանում, չարախնդում է, որ «Ելքում» միասնականություն չկա՝ մի մասը Փաշինյանի գլխավորությամբ ասում է՝ գնանք Ազատության հրապարակ, Գորգիսյանը հայտարարում է՝ ծայրահեղ քայլերին մենք դեմ ենք: Սա իրենց ներքին խնդիրն է: Իսկ գլոբալ առումով քաղաքական գործընթացները պետք է լինեն պառլամենտում: Եվ ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հետընտրական զարգացման եւ միտինգների տեսքով որեւէ դժգոհության կարիք չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ