Տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ:
Ամփոփելով ավագանու ընտրությունները՝ պարոն Շարմազանովը նշեց.
«Ավագանու ընտրություններ տեղի են ունեցել 16 համայնքներում: 106 թեկնածուից 55 թեկնածու ընտրվել է հանրապետական կուսակցությունից՝ 51,9 տոկոսը հանրապետականներ են, մեկ թեկնածու ընտրվել է «Բարգավաճ Հայաստանից», մեկը՝ ՀՅԴ-ից, իսկ մնացած 49-ը անկուսակցական են: Այսինքն` ամրագրում ենք, որ հանրապետականը շարունակում է վստահություն ունենալ: Համայնքի ղեկավարների ընտրություններ եղել են 14 համայնքում, 10-ում հաղթել են հանրապետականները, դա 71,4 տոկոս է, երկուսում՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ երկուսում՝ անկուսակցականներ՝14,3-ական տոկոս: Եվ ավագանու եւ համայնքապետի ընտրությունները ցույց են տալիս, որ մարտի 11-ի ընտրություններում ՀՀԿ թեկնածուները կրում են մեր բնակչության վստահությունը:
Մի բան պետք է ասեմ եւ նախկինում էլ եմ ասել. Ափսոսում եմ, որ մրցակցությունը շատ մեծ չի եղել եւ շատ կուսակցություններ, որոնք խոսում են ներկուսակցական ժողովրդավարությունից, միջկուսակցական մրցակցությունից, Հայաստանում ժողովրդավարության զարգացումից, չեն մասնակցել: Իսկ առանց մասնակցության չի լինի ժողովրդավարություն: Նախ եւ առաջ պետք է մասնակցեն, որ լինի ժողովրդավարություն, որպեսզի մենք կարողանանք խոսել մեր լուրջ դերակատարման մասին: Կրկին պետք է ասեմ՝ ափսոսում եմ, որ որոշ քաղաքական ուժեր չմասնակցեցին, կամ գուցե չունեին թեկնածուներ այս ընտրություններում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բուռն երկարատև ծափահարություններ