Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում բնակվում են Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից վերաբնակվածները: Չարդախլուից են սերում մարշալներ Հովհաննես Բաղրամյանը եւ Համազասպ Բաբաջանյանը: Զորականի կենտրոնում նրանց նվիրված հուշակոթող է հառնում: Զորականը 2016թ.-ից խոշորացված Կողբ համայնքի մաս է կազմում:
Զորականցիները ցանկացել են այսօր`մարտի 15-ին փակել իրենց գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Նրանք դժգոհ են, որ Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հրամանով այս տարվա հունվարի 31-ին Զորականի վարչական ղեկավար,նախկինում Զորական համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը ազատվել է աշխատանքից: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը զորականցիներին հորդորել է ճանապարհ չփակել, ժամանելով Զորական`համայնքային կենտրոնի շենքում հանդիպել է զորականցիների հետ, լսել նրանց:
Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ասաց, որ Սուրեն Մարտիրոսյանին ազատել է աշխատանքից,քանի որ նա լավ չէր աշխատում: Նա ասաց, որ Զորականի վարչական ղեկավար է նշանակվել այդ գյուղի բնակիչ Կոլյա Քոչարյանը:
Ա. Աղաբաբյանը հայտնեց նաեւ, որ վարչական ղեկավարի պաշտոնից ազատվելու որոշումից դժգոհելով` Սուրեն Մարտիրոսյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շատ լավ սցենար են կազմակերպել, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան արդեն երեք ամսից ավել է ինչ փորձում է ճանապարհ փակել, բայց չի ստացվում։ Հերթական անգամ ձախողվելուց հետո, իբր հանդիպում է կազմակերպել, միանշանակ բոլորիս էլ քաջ ծանոթ է, որ մարզպետը չի տիրապետում մարզի խնդիրներին։