Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված»

Մարտ 15,2018 18:20

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկելով 2017թ.-ին Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավումը՝ կողմերն առանձնացրել են այդ հարցում ՊԵԿ-ի գործունեությամբ արձանագրված արդյունքների, հատկապես՝ վարչարարության էական ազդեցությունը:

Շեշտվել է, որ տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, համակարգի օպտիմալացումը և ստվերի դեմ պայքարում վարչարարության կատարելագործումը դրականորեն են անդրադարձել 2017թ.-ի հարկաբյուջետային կատարողականի վրա: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ 2018թ.-ի ծրագրված ցուցանիշը կանխատեսելի է, և կոմիտեն այն նույնպես ապահովելու է. «Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հրապարակումը կփաստի, որ բյուջեի կատարողականով նախատեսված ցուցանիշների համեմատ արդեն իսկ էական առաջընթաց է ՊԵԿ-ը գրանցում»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը նկատել է, որ բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման առումով ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված, ինչին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն կարդարացնի սպասումները: «Հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները մեծ արդյունք են տվել, ուստի շարունակվելու են նաև 2018թ.-ին:

Այն թիրախները, որ մեր առջև դրել ենք, բարձր արդյունքով կատարելու ենք»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2018թ.-ի համար բարձր նշաձող է կոմիտեն սահմանել՝ 2019թ.-ին ավելի բարենպաստ մեկնարկային վիճակ ունենալու համար:

ՊԵԿ նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության երկշաբաթյա համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ և շնորհակալություն է հայտնել Հոսսեյն Սամիեիին՝ կոմիտեի աշխատանքում դրական փոփոխություններն արձանագրելու համար: Վերջինս հույս է հայտնել, որ ՊԵԿ-ը կշարունակի նախաձեռնած բարեփոխումները՝ գրանցելով դրական նոր արդյունքներ:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031