Այս տարի առաջին անգամ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Տաղավարում հիմնականում գեղարվեստական գրականություն է: Հիմնական շեշտադրմամբ ներկայացվում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը: