Այսօր Կովկասյան ինստիտուտը «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ապրիլյան պատերազմը դաս եղավ, Ադրբեջանը 22 տարի պատրաստվել էր այդ պատերազմին, մեծ եւ լուրջ պլաններ ունեին, բայց ձախողեցին:
ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը միջազգային փորձագետներին ասաց. «Ըստ Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի զեկույցի, վերջին 7 տարվա մեջ Ադրբեջանը ստացել է 20 անգամ ավելի շատ զենք, քան Հայաստանը, բայց իմ կարծիքով, ապրիլյան պատերազմի հիմնական դասերից մեկը այն էր, որ այս անհավասարակշռությունը բավական չէր, որպեսզի Ադրբեջանը կարողանար մեծ տարածքներ վերցնել կամ մեծ առավելություն ձեռք բերեր: Իհարկե, դա կարեւոր է, բայց նույնիսկ այս անհավասարակշռությունը կարող է հավասարակշռության մի ձեւ լինել»:
Շահնազարյանն ասաց, որ 90-ականներին Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո ստացել է 5,5 անգամ ավելի շատ զենք, քան Հայաստանը: Դա սովետական միության ժառանգությունն էր:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ