Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի. Անահիտ Բախշյան

Մարտ 15,2018 16:53

Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կանոնադրության 4-րդ կետի համաձայն սույն վարչությունը պետք է վերահսկի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության ոլորտի  օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման օրինականության ընթացքը:

Ստորև նկարագրում եմ  քաղաքապետի վերոնշյալ կանոնադրության  չգործելու ու վարչական շրջանի ղեկավարի կողմից ԿԳ նախարարի հրամանը շրջանցելու փաստ, որը վկայում է, թե ինչպիսի ամենաթողություն է տիրում մանկապարտեզների տնօրենների  «ընտրությունների» ժամանակ և սա  միակը չէ:

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանը  2016թ. մայիսի 26-ին ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքել Դիանա Մուրադյանի հետ, որից հետո 1 տարի 5 ամիս անց՝ 2017թ. հոկտեմբերի 4-ին, հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի որոշումը, նրան նշանակել է տնօրեն՝  խախտելով  «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը
հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ  կետի 1-ին ենթակետի պահանջը: Սույն խախտումը հայտնաբերվել է ԿԳՆ տեսչության կողմից, որը  2017թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում  իրականացրած ուսումնասիրության մեջ  կատարել է հետևյալ արձանագրությունը.

«3) Հ. 120 մանկապարտեզի տնօրենի ընտրությունն իրականացվել է խախտումով. մինչև մրցույթին մասնակցելու օրը հավակնորդը չի ունեցել վերջին տասը տարում երկու տարվա ստաժ:»

Այս խախտումը բացահայտվելուց հետո անմիջապես՝ դեկտեմբերի 14-ին, պարոն Ուլիխանյանը Դիանա Մուրադյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, տնօրենի պաշտոնակատար է նշանակել ոմն Արուսյակ Վարդանյանին  և այդ հրամանում ոչինչ  չկա այն մասին, որ Դիանա Մուրադյանին նշանակել է ուսումնական գծով փոխտնօրեն: 2018թ. հունվարի 29-ին պաշտոնակատար Արուսյակ Վարդանյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից ու թ.120 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կրկին դրել  այս անգամ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Դիանա Մուրադյանի վրա: Քանի որ պարոն Ուլիխանյանը  տեղյակ չի ոլորտի օրենքներից, կարգերից  ու  մեղմ ասած, իրեն դրանք բոլորովին չեն հետաքրքրում, որովհետև  առյուծի սիրտ է կերել ու  իրեն թույլատրվում է շրջանցել ցանկացած օրենք, կարգ, ապա «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3-րդ  կետի 1-ին ենթակետի պահանջը կրկին խախտելով  որոշել է Դիանա  Մուրադյանին ուսումնական գծով տնօրենի տեղակալ նշանակել այն դեպքում, երբ ըստ վերոնշյալ հրամանի,  նրան անհրաժեշտ էր վերջին 7 տարվա ընթացքում հատկապես նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Եզրակացություն. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու  պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի: Ի դեպ, այս փաստի վրա հրավիրում եմ նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ուշադրությունը:

Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

15.03.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալլա says:

    6 էջ և ավելի քանակով շարադրած չարաշահումներն անգամ չստիպեցին ապօրինի նշանակված տնօրենին պատժել, ավելին <> վերադարձրեցին այն մանկապարտեզ, որի կոլեկտիվի աշխատանքային ամբողջ անդորրը խանգարվել է նրա թեթև ձեռքով և թեթև պահվածքով: Ապօրինի 22 աշխատողի, որոնք ուներին հարգանք, հեղինակսություն և աշխատանքային փորձ ազատել է աշխատանքից կատարելով կադրային ՋԱՐԴ: Չունի հարգանք կոլեկտիվի և ընդհանրածես ծնողների նկատմամբ, որոնք ցանկանում են երեխաներ ընդունեն մանկապարտեզ, որի արդյունքում ստանում է էժան և վիրավորական խոսքեր: Կարծում եմ, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի առաքինի, անշահախնդիր, մասնագիտական փորձ ու գիտելիքներ ունեցող անձ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031