Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկավարժներն ու բուժաշխատողներն ի պաշտոնե քարոզչություն չեն կարող անել

Մարտ 15,2018 14:41

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր միաձայն «կողմ» քվեարկեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով նախատեսվում է նախընտրական քարոզչության սահմանափակումներ բուժաշխատողների եւ մանկավարժների համար:

Այս առաջարկով ժամանակին հանդես էր եկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա առաջարկում էր ընդհանրապես արգելել մանկավարժներին եւ բուժաշխատողներին`քարոզչությամբ զբաղվել, ինչպես ուժային կառույցների աշխատողների դեպքում է: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները սկզբում չէին ընդունում ընդդիմադիր պատգամավորի փաստարկները:

Այսօր արդեն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց`Գեւորգ Պետրոսյանի մտահոգությունները փարատվել են, մասնակի, բայց այդ սահմանափակումները «չափազանց կարեւոր» են: Ու բացատրեց`նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել ծառայողական պարտականությունները կատարելիս: Ասաց` հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մե՞ջ է, թե՞ ինչպես. «Կարեւոր ճշգրտում է արվել`ի պաշտոնե հանդես գալիս, այսինքն՝ ուսուցչին, բուժաշխատողին, արգելվում է ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակահատվածում, անգամ դրանից դուրս, ի պաշտոնե քարոզչությամբ հանդես գալ»: Այսինքն, ըստ նրա, ուսուցիչը կամ տնօրենն արդեն դպրոցից դուրս, էլ չի կարող զանգահարել ծնողին ու ասել`հանդիպենք, խոսենք:

Գեւորգ Պետրոսյանի սրտովը չէր իր առաջարկի այսօրինակ կիրարկումը: Նկատեց`իսկ եթե տնօրենը զանգում է ծնողին եւ ժամադրում որպես քաղաքացի:

Գեւորգ Կոստանյանը հակադարձեց`այդ դեպքում ծնողը պարտավորություն չի ունենա, իբրեւ քաղաքացի էլ ինքը կցանկանա`կգնա, չի՞ ցանկանա`չի գնա:
Իսկ եթե տնօրենին ընկալում են հարազատ անձ, դա յուրաքանչյուրի սուբյեկտիվ որոշելիքն է:

Նախագիծն առաջին ընթերցման ներկայացնելու համար, «Ծառուկյան» խմբակցության 4 անդամները ձեռնպահ քվեարկեցին: Գեւորգ Պետրոսյանը բացատրեց`նախագծի մյուս դրույթներին իրենք կողմ են, ուստի չէին կարող այս մեկ դրույթի համար դեմ քվեարկել. «Մեզ հուզող հիմնական հարցում կառավարությունը մերժողական մոտեցում ունի: Ու եթե արժեքավոր բաներ տեսնում ենք, ոչ թե քաղաքական կոմպոնենտ կա, այլ իրավական»,- մասնավորեցրեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031