Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի ԱԳ ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել

Մարտ 15,2018 14:27

Բաքվում տեղի է ունեցել նոր ձևաչափի քառակողմ տարածաշրջանային հանդիպում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ, հաղորդում է ԱՊԱ-ն: Կողմերը աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականության հարցում և քննարկել տնտեսական ու տրանսպորտային համագործակցության նախագծեր: Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ներկայացրել է նոր՝ հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքը: «Մենք կփորձենք ներկայացնել գործողությունների կոնկրետ ծրագիր և կոնկրետ նախագծեր»,- ասել է նա:- Եթե մենք խոսում էինք տարբեր տրանսպորտային միջանցքների մասին, ապա այժմ խոսքը գնում է մեկ տրանսպորտային ուղղության՝ հարավ-արևմուտքի մասին: Այն կմիացնի մեր երկրները: Նոր ձևաչափը հնարավորություն է տալիս համագործակցել տարբեր ոլորտներում»:

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձնեն նշել է, որ սա պատմական իրադարձություն է: «Սա նոր ձևաչափ է: Մենք ունենք լավ երկկողմ և եռակողմ կապեր: Նոր ձևաչափը մեզ հնարավորություն կտա ամրապնդել համագործակցությունը»,- ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման այս ձևաչափը հնարավորություն կտա իրականացնել կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, մասնավորապես տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում: «Այս ձևաչափը հնարավորություն կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը և ներդրումներ կատարել մեր երկրներում: Հաջորդ նիստին մենք կկենտրոնանանք կոնկրետ նախագծերի վրա և կքննարկենք դրանք»,- ասել է նա:

Չավուշօղլուն նաև աջակցություն է հայտնել հանդիպմանը մասնակցող երկրների տարածքային ամբողջականությանը և նշել, որ նոր ձևաչափը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը:

«Մենք պաշտպանում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կպայքարեք այն դժվարությունների դեմ, որոնց բախվում ենք,- ասել է նա:- Մենք պետք է ավելի ամրապնդենք մեր կապերը, հիմնականում՝ տնտեսական: Կարևոր է ընդլայնել տրանսպորտային ցանցը՝ հանուն առևտրի զարգացման, ներդրումների և մեր ժողովուրդների միջև կապերի: Այս ձևաչափը կարևոր է հետագա նախագծերի համար»:

Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն նույնպես կարևորել է քառակողմ ձևաչափը՝ նշելով, որ այն համապատասխանում է ընդհանուր շահերին: «Նոր տրանսպորտային միջանցքը հնարավորություն կտա միացնել երկու մայրցամաք և համապատասխանում է մեր երկրների ու ժողովուրդների շահերին»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031