Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Սինոդալ բաժնի ներկայացուցիչ Վախթանգ Կիպշիձեն Զատկից առաջ միլիոնավոր հավատացյալների «աղոթող վիճակի անընդունելի խախտում» է որակել Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանի հայտարարությունն այն մասին, թե Սուրբ կրակը «երկնքից չէ, այլ վառվում է կանթեղից»։
Կիպշիձեն նշել է, որ Ռուսական եկեղեցու ներկայացուցիչների մոտ նման դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում, հատկապես երբ այն հնչել է Մեծ պահքի ընթացքում: Նրա խոսքով՝ նման գործողությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Պահքը «սկանդալի վերածելու» փորձ:
«Մենք ցավում ենք, որ Մեծ պահքի ժամանակ, երբ հավատացյալները պատրաստվում են Քրիստոսի Զատկի մեծ տոնին, մշտապես առաջ են գալիս մամուլի համար առիթներ՝ ուղղված Զատկի տոնի հոգևոր ավանդույթների վարկաբեկմանը»,- ասել է նա:
Ավելի վաղ Աղոյանը հայտարարել էր, որ Սուրբ կրակը վառում են եկեղեցու հոգևորականները: Նրա այդ հայտարարությունն առաջ էր բերել ղպտիական եկեղեցու ներկայացուցչի զայրույթը, որը պահանջել էր անմիջապես դադարեցնել Ավագ շաբաթին նվիրված հեռուստառեպորտաժը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
🙂 Ծաղրանկար այդ առիթով՝ https://www.google.de/search?dcr=0&biw=1920&bih=1040&tbm=isch&sa=1&ei=lHurWoCHO6nU6AScoIiACQ&q=funny+pics+halo+saint+torch&oq=funny+pics+halo+saint+torch&gs_l=psy-ab.3…4643.5437.0.5800.6.6.0.0.0.0.75.356.6.6.0….0…1c.1.64.psy-ab..0.0.0….0.Z3TRLS7YgmA#imgrc=MLmMujkbvc851M: