«Ժողովուրդ» օրաթերթը Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ինչպես կբացատրի իր ենթակայությամբ գործող ոստիկանների վարքը, ոստիկանապետը նշեց, որ նման բան չկա։
– Պարոն Գրիգորյան, քաղաքացին կոնկրետ հաղորդում է տվել հանցագործության մասին եւ ՀՔԾ-ում ասել, որ Ձեր ենթակաները ինչպես են իրեն ծեծել, այսպե՞ս եք օգնում քաղաքացիներին։
– Չկա նման բան, այդ անձը կալանավորված է, քանի որ ոստիկանի քթին է խփել եւ այն կոտրել է։ Ինքը դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով կալանավորվել է։ Իսկ այն, որ ինքը հաղորդում է տվել, թե ոստիկանները իրեն ծեծել են, դա շինծու է, նման բան չկա։
– Փաստ է մեկ բան. մարդը ասում է՝ ինձ անծանոթները ծեծել են, ու գոնե ոստիկանները օգնեն, մի բան էլ իրենք են ծեծում։
– Ուրեմն Ձեզ ասեմ՝ ինչպես է եղել, ահազանգ է եղել ոստիկանություն, որ մարդ ու կին կռիվ են արել, գնացել են դեպքի վայր եւ տեսել են՝ երկու հոգի ծեծում են, ու լինում է իր քույրը։ Այդ ժամանակ, երբ նրան բերում են բաժին, հարցնում են, թե ինչ է եղել, տալիս է, ոստիկանի քիթը ջարդում է։ Ինքը օրինական պահանջներին չի ենթարկվել, դրա համար կալանավորվել է՝ ՀՀ քննչական կոմիտեում դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում