Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ռար. ԱՄՆ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և Ղարաբաղյան հակամարտությունից. «168 ժամ»

Մարտ 15,2018 12:02

Անդրադառնալով հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությանը՝ Ալեքսանդր Ռարն ասաց, որ Թիլերսոնը բավականին ներգրավված դիրքորոշում ուներ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և նրա Պետքարտուղարության օրոք ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին փոփոխություն չկրեց։

«Բայց կարծում եմ, որ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և Ղարաբաղյան հակամարտությունից, հաշվի առնելով այս ամենի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի անտարբեր դիրքորոշումը և ցանկությունը՝ կենտրոնանալ ԱՄՆ խնդիրների և ԱՄՆ զարգացման վրա։

Պոմպեոյից ակնկալվում է արդարացնել Թրամփի սպասումները, քանի որ նրան ևս գուցե հրաժեշտ տան, եթե նա Թիլերսոնի նման շարունակի պահել ավանդական ամերիկյան քաղաքականությունը՝ Թրամփին ետ պահելով

անմտածված քայլերից»,- ասաց Ռարը։

Նրա համոզմամբ, այնուամենայնիվ, Պոմպեոյի Պետքարտուղարությունը կլինի Ղարաբաղյան բանակցություններում՝ հաշվի առնելով այդտեղ ՌԴ-ի մասնակցությունը և ԱՄՆ ներկայիս նախագահի վերաբերմունքը Ռուսաստանի ազդեցության հարցում։ «Այն համոզմանն եմ, որ Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունն այս ռեգիոնում կբարձրացնի Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Եթե իրադարձություններն այդ ընթացքով գնան, ապա կարելի է ակնկալել նոր տեսակի ակտիվություն ԱՄՆ-ի կողմից։ Այն տվյալները, որոնք հրապարակվել են հայկական հարցերի ուղղությամբ նրա դիրքորոշման մասին, այսօր չեն կարող ուղենիշ լինել, քանի որ Պոմպեոն պետքարտուղարի պաշտոնում անձնական նախասիրություններով չի կարող առաջնորդվել»,- ասաց Ռարը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031