Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կնոջ լուռ տառապանքի մեջ հասարակությունն առանձնացնում եւ կարեւորում է նրա «հայ կին» լինելու «մեծագույն շնորհը». «Հրապարակ»

Մարտ 15,2018 11:58

Հարցազրույց «Նաիրի» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան, հոգեթերապեւտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Գալստյանի հետ

Հայ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի՝ թողնելով ընտանիքը: Որքանո՞վ է արտագնա աշխատանքը նպաստում արտամուսնական կապերի առաջացմանը:

Տան տղամարդը մեկնում է արտագնա աշխատանքի հաց վաստակելու ակնկալիքով, բայցեւ վտանգում է ողջ ընտանիքի միասնականությունը: Երբ ընտանիքն ամբողջական չէ, կենսասոցիալական խնդիրներին ավելանում են հոգեմարմնական խնդիրները, որոնք առավել բարդ եւ խորքային հետագիծ ունեն: Տղամարդկանց մեծամասնությունը գտնում է ելքեր եւ հնարավորինս կազմակերպում իր անձնական, այդ թվում եւ՝ սեռական կյանքը: Նույնը չենք կարող ասել այն կանանց մասին, ովքեր խոնարհաբար պիտի սպասեն ամուսիններին՝ իրենց մեջ զսպելով ցանկացած մարդկային պահանջ: Այստեղ կորում են շատ մարդկային արժեքներ, եւ շատ դեպքերում անձն է կորում: Դրա համար կնոջ լուռ տառապանքի մեջ հասարակությունն առանձնացնում եւ կարեւորում է նրա «հայ կին» լինելու «մեծագույն շնորհը»: Սա, ինչ խոսք, սխալ է, բայցեւ տվյալ անհատի ընտրությունն է, որը ենթակա է վերլուծության կամ քննարկման միայն այն դեպքում, երբ հոգեսեռական խնդիրներն սկսում են խանգարել, եւ նա դիմում է մասնագիտական օգնության:

Ինչպե՞ս վարվի կինը կամ տղամարդը, ում դավաճանել են:

Սա լավ հարց էր, քանի որ պրակտիկ պատասխան է ակնկալում: Կանգ առնել մի պահ, սթափվել եւ փորձել առանց ավելորդ էմոցիաների գնահատել իրավիճակը: Որքան էլ դժվար է չմեղադրել սեփական անձն ու դավաճանող կողմին, չփնտրել մեղավորներ: Հավասարակշռված զրույցն ու դիմացինին արտահայտվելու հնարավորություն տալը կարող են սկզբունքորեն փոխել իրավիճակը: Այստեղ կարեւոր է նաեւ հոգեբանական խնամք ցուցաբերել այն անձի նկատմամբ, ում հետ միասին ապրել եւ ստեղծել եք որոշակի արժեքներ կամ ունեք երեխաներ, ովքեր, երեւույթի որակական մեկնաբանություններով պայմանավորված, հնարավոր է եւս հայտնվեն սթրեսային իրավիճակում:

Մարինե ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031