Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ չէր կարելի ՀՅԴ-ական Մինասյանին, կարելի է, նույնիսկ խրախուսելի է Սուրեն Կարայանի դեպքում. «Ժողովուրդ»

Մարտ 15,2018 11:50

2016 թվականի սեպտեմբերի 15-ի կառավարության նիստում Կարապետյանը Արծվիկ Մինասյանին դիտողություն արեց, երբ վերջինս ներկայացնում էր «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը։ «Տալով արտոնություններ բիզնեսին՝ հետո այդ հարցով ինչ-որ կերպ մոնիթորինգ չի՞ արվելու։ ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձեւ արեք, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում»,- ասել է վարչապետ Կարապետյանը։

Սրանով միջադեպը չավարտվեց։ Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկերությունը որքա՞ն ժամանակ է դիմել այդ արտոնությունների համար։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ մեկ շաբաթ։ «Չեմ հավատում։ Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք ու տնտեսվարողի ձեռքը բռնած՝ պետք է բոլոր գերատեսչություններով գնաք։ Այդ ընկերությունը 7 ամիս է՝ ձեզ հետ նամակագրություն է արել։ Մենք պետք է ամեն ինչ կանոնակարգենք, բյուրոկրատիան վերացնենք։ Պետք է լինեն ձեւակերպված խաղի կանոններ, մնացած դեպքերը կվերանայենք։ Պետք է վերանայել, թե ինչքան հետաձգված փող է վերադարձվել, ինչքան աշխատատեղ է ստեղծվել»,- շեշտել էր Կարապետյանը։

Մի կողմից քննադատական մոտեցում կար վարչապետի կողմից, սակայն մյուս կողմից կային ակնկալիքներ՝ բիզնեսի եւ այլ դաշտերում որոշ խնդիրներ լուծելու առումով։

Իսկ այժմ ի՞նչ վիճակ է. 2016 թվականի սեպտեմբերի 27-ից տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Կարայանին վարչապետը ո՛չ նկատողություն է անում, ո՛չ էլ առանձնապես որեւէ կարեւոր պահանջ ներկայացնում։ Բայց Կարայանը շարունակում է արտոնություններ տրամադրելու գործընթացը նույն ոճով, առանց շեղումների։ Համենայն դեպս, մինչեւ հիմա Կարայանը կառավարության նիստին չի ներկայացրել որեւէ մոնիթորինգի արդյունք, ոչ էլ Կարեն Կարապետյանն է պահանջում նման փաստաթղթեր ներկայացնել։ Այլ կերպ ասած՝ ինչ չէր կարելի ՀՅԴ-ական Մինասյանին, կարելի է, նույնիսկ խրախուսելի է Սերժ Սարգսյանի դրածո Սուրեն Կարայանի դեպքում։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031