Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի կառավարության պետքարտուղարի արտաքին քաղաքականության հարցերով տեղակալ Մայքլ Ստարբակ Քրիստենսենին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-դանիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը։
Հայաստանի արտգործնախարարն ու Դանիայի պետքարտուղարի տեղակալը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Մայքլ Ստարբակ Քրիստենսենը անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հրատապ խնդիրներին, գլոբալ մարտահրավերներին։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
ՀՀ ԱԳՆ