Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ի կողմից տրված տեղեկանքն է նման որակումների առիթ հանդիսացել. «Ժողովուրդ»

Մարտ 15,2018 11:43

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱՄՆ մեկնած պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ։

– Թե՛ Դուք, թե՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. թե՛ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասել էիք, որ խորհրդարանական պատվիրակության այց Հայաստանի անկախությունից այս կողմ չէր եղել, մինչդեռ 1993 թվականին Բագրատ Ասատրյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Գիտեք, ես այստեղ առանձնակի մեծ ողբերգություն եւ նման աղմուկի առիթ չեմ տեսնում; Համենայնդեպս, որքան ես տեղյակ եմ, իսկ ես կարծում եմ՝ տեղյակ եմ, Արտաքին գործերի նախարարության պատրաստած տեղեկանքում 1993 թվականի նման այցի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկար։ Ես շատ գնահատում եմ այդ թվականի մեր խորհրդարանականների այցը, եւ բացարձակ որեւէ մեկս միտում չենք ունեցել անտեսելու կամ նվազեցնելու այդ այցի կարեւորությունը, եթե մեզ տրամադրվեր տեղեկատվություն նշյալ անձի վերաբերյալ։

– Եթե ԱԳՆ-ի կողմից տրված տեղեկանքն է նման որակումների առիթ հանդիսացել, ստացվում է՝ պատվիրակության անդամները մոլորության մե՞ջ են եղել։

– Գիտեք, ես չէի ցանկանա, որ ԱՄՆ այս կարեւորագույն այցը մենք կենտրոնացնենք ընդամենը պարզ թյուրիմացության վրա։ Եվ ինձ համար բացարձակ հասկանալի չէ, որ այդ իսկապես այցի ժամանակ քննարկված կարեւորագույն խնդիրները, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան հարաբերություններին, տարբեր ասպեկտներին, որոշ անձանց կողմից փորձ է արվում տրանսֆորմացնել ընդամենն՝ այս պատվիրակությունից առաջ պատվիրակություն եղել է, թե չի եղել։ Եղել է, շատ լավ, ողջունում ենք, գնահատում ենք, բայց դա անլուրջ վերաբերմունք է որոշ մարդկանց կողմից, երբ այս այցի ժամանակ լրջագույն օրակարգային հարցեր են քննարկվել, բերել, հանգեցրել նրան, թե այս պատվիրակությունից առաջ եղել է, թե չի եղել։

Թյուրիմացություն է տեղի ունեցել եւ ասելով, թե չի եղել, ես եւ իմ գործընկերները վիրավորել ենք Գերագույն խորհրդարանի մեր պատվիրակներին դրանով զուտ այն պատճառով, որ մեզ տրված տեղեկանքի մեջ չի եղել, ես ներողություն եմ խնդրում իրենցից։ Բայց ես բացարձակ անլուրջ եմ համարում այդ կարեւորագույն այցի բովանդակությունը հանգեցնել նրան՝ եղե՞լ է մեզանից առաջ խորհրդարանական պատվիրակություն, թե՞ ոչ։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031