Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2016 թ. ապրիլը միգուցե հենց այսպիսի ուղերձների բացակայության հետեւանք էր. «Հայկական ժամանակ»

Մարտ 15,2018 11:31

Ուշագրավ է, որ ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ տանկային վարժանքներ են մեկնարկել Արցախում։ Իհարկե, դրանք իրենց ծավալով զիջում են ադրբեջանական զորավարժություններին, բայց վարժանքների միայն փաստը բավարար մեսիջ է հակառակորդին հասկացնելու, որ հայկական կողմը ձեռքը պահում է զարկերակին։

2016 թ. ապրիլը միգուցե հենց այսպիսի մեսիջների բացակայության հետեւանք էր։

Սակայն, որքան էլ նմանատիպ մեսիջները բավական լինեն բանակի զգոնությունը փաստելու համար, դրանք խիստ անբավարար են հակառակորդին սաստելու, նախահարձակ լինելու ցանկությունը վերացնելու տեսանկյունից։ Թվիթերում արված հայտարարությունները՝ առավել եւս։

Ադրբեջանին ռազմական գործողություններից հետ պահելու համար անհրաժեշտ է դիվանագիտական կոշտ, բարձրաձայն եւ թիրախային հայտարարություններ զուգորդված Արցախում զորքերի ակտիվ տեղաշարժով։ Նախնական փուլում դա կարող է ստիպել Ադրբեջանին հաջորդ անգամ կատարել 2011 թ. Վիեննայում ստորագրած փաստաթղթի դրույթները։ Շարունակական բնույթ կրելու դեպքում, հնարավոր է, բերի զորավարժությունների քանակի նվազեցմանը։

Հայկական կողմի նման գործողություններն, իհարկե, կշահարկվեն Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ ներքին լսարանին կներկայացվեն որպես հայկական կողմի թուլություն։ Սակայն, նախ եւ առաջ դա այսպես թե այնպես արվում է եւ երկրորդ՝ Ադրբեջանի բնակչության տրամադրությունները իրավիճակ չեն փոխում։

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031