Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսրովի անտառ արգելոցում նախորդ տարվա օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է. «Հայկական ժամանակ»

Մարտ 15,2018 11:12

Խոսրովի անտառ արգելոցում նախորդ տարվա օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ մանրամասն նշելով, թե ինչպես է ընթացել քրեական գործի նախաքննությունը, ի՞նչ ազդեցություն են ունեցել տիեզերքից արված լուսանկարները եւ այլն։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ինչպես նշեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը, դեպի վրանի տեղակայման հատվածը հրդեհը տարածվել է համեմատաբար ավելի մեծ արագությամբ, քանի որ այրումը ուղղված է եղել սարնիվեր։ Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քանի որ ըստ քրեական գործի տվյալների՝ խոտհնձիչները եւ անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, ապա հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից եւ բաց կրակից (չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ եւ այլն) կարելի է բացառել։

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով եղանակային պայմանները (օդի բարձր ջերմաստիճան, տեղումների բացակայություն), ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը, կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից։

Այսպիսով` վերլուծելով եւ իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ իրավապահները արձանագրել են, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության արդյունքում անտառապահ Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031