Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելի գլխաւոր պողոտաներից մէկը կ՛անուանակոչուի «Արցախ». «Ասպարեզ»

Մարտ 15,2018 10:39

Գլենդելի քաղխորհրդի անդամները՝ քաղաքապետի գլխաւորութեամբ, Մարտի 13ի նիստում միաձայն քուէարկեցին քաղաքի գլխաւոր պողոտաներից մէկն «Արցախ» անուանակոչելու օրինագծի օգտին: Ըստ այդմ, Ուիլսոն եւ Հարվըրդ փողոցների մէջտեղում ձգուող Մերիլենդը կ՛անուանափոխուի Արցախի Հանրապետութեան պատուին: «Սա պատմական օր է, այսօր մենք կերտում ենք ապագայի պատմութիւնը: Արցախը ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունի համայն հայութեան համար, եւ մենք այս որոշումը նաեւ նուիրում ենք Արցախի ազատագրման շարժման 30ամեակին», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետեանը:

«Չնայած, որ քաղաքի բնակչութեան գրեթէ կէսը հայեր են, մինչ այժմ մենք չունէինք որեւէ փողոց կամ հրապարակ հայկական անունով: Առաջին անգամ Գլենդելում պողոտայ կ՛անուանակոչուի, որն առնչութիւն կ՛ունենայ հայութեան հետ, եւ խորհրդանշական է, որ համընկաւ Արցախի համար կարեւոր տարեթուի հետ: Այսպիսով, մենք նաեւ առաւել հանրայնացնում ու հնչեղ ենք դարձնում Արցախը: Սա իսկապէս պատմական պահ է», յայտնեց Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանը:

Գլենդելի փողոներից մէկն «Արցախ» անուանակոչելու առաջարկը, շուրջ մէկ տարի առաջ, քաղաքապետարանին էր ներկայացրել Միացեալ երիտասարդ հայեր կազմակերպութիւնը, ինչին ի պատասխան, քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներին յանձնարարուել էր ուսումնասիրել հնարաւորութիւնները: Նախնական առաջարկը Սանչես փողոցն էր, սակայն քաղխորհուրդը առաւել յարմար էր գտել առաջարկել մէկ այլ՝ Մերիլենդը: Մարտի 13ին կայացած նիստում հանդէս եկան քաղաքի բազմաթիւ բնակիչներ, Հայ Դատի յանձնախմբի եւ Միացեալ երիտասարդ հայերի ներկայացուցիչներ՝ ողջունելով քաղխորհրդի որոշումն, ու նշեցին, որ վաղուց էր հասունացել Գլենդելում հայկական տեղանուն ունենալու պահը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031