Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 1-ից հետո ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները կդրվեն ժամանակավոր կիրառման մեջ

Մարտ 15,2018 10:34

Նոյեմբերին ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ ստորագրված՝ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը ենթադրում է նաեւ բարեփոխումներ՝ Հայաստանի հանրային կառավարման ոլորտում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: «ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների հետ մենք քննարկում ենք բարեփոխումների ընթացքը, նաեւ համեմատում, թե որ երկիրն ինչ աստիճանի վրա է գտնվում»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչվելուն, փոխարտգործնախարարը նշեց՝ այն կսկսվի կիրառվել վավերացումից հետո. «Դրանից հետո համաձայնագրի մեծ մասի դրույթները կդրվեն ժամանակավոր կիրառման մեջ: Համաձայնագրում է նման դրույթ նախատեսված»:

Կարեն Նազարյանը նաեւ ասաց, որ նշյալ գործընթացը պետք է տեղի ունենա մինչեւ ապրիլի մեկը, այսինքն՝ ապրիլի մեկից հետո կմեկնարկի համաձայնագրի կիրառման գործընթացը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031