«Այդ հայտարարության առնչությամբ արդեն արձագանք եղել է պաշտոնական Երեւանի կողմից: Մեր խնդիրն է, որպեսզի նման հայտարարությունները չլինեն անարձագանք միջազգային հանրության կողմից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին» հայտարարությունը:
Նա այդ առնչությամբ ԵԱՀԿ-ի տված գնահատականը չմեկնաբանեց՝ կրկին նշելով, որ հայկական կողմը հարցը մեկնաբանել է:
Հարցին, թե ինչո՞ւ Ալիեւի խոսքերին չարձագանքեց ՀԱՊԿ-ը, որի անդամ է ՀՀ-ն, Կարեն Նազարյանն ընդհանրական պատասխան տվեց. «ՀԱՊԿ-ի եւ միջազգային մյուս կառույցների ուղղությամբ եւս աշխատանք տանում ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ