Հայտնել ենք սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված լարված իրավիճակի, Տավուշի մարզպետի որոշմամբ փետրվարի 9-ից Անահիտ Ջուլհակյանին այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Նշված դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը նշանակված է ապրիլի 6-ին:
Մարտի 14-ին մեզ զանգահարեց այդ դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ Նունե Օհանյանը եւ հայտնեց, որ Անահիտ Ջուլհակյանն այսօր իրեն աշխատանքից ազատել է: 22 տարվա մանկավարժ Ն.Օհանյանն աշխատում է կես դրույքով, նա դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է եւ կարծում է, որ իրեն աշխատանքից ազատելը կապ ունի ապրիլի 6-ի մրցույթի հետ: Նա ասաց, որ առողջական խնդիրներ է ունեցել, փետրվարի 27-ին դիմել է Ա. Ջուլհակյանին եւ նրանից թույլտվություն ստացել փետրվարի 28-ին աշխատանքի չգնալու՝ բժշկական հետազոտության ենթարկվելու նպատակով: Նա հայտնեց, որ ստանալով այդ թույլտվությունը, Պառավաքարի ամբուլատորիայից գործուղվել է Բերդի բժշկական կենտրոն,իր մայրիկի հետ, ով եւս առողջական խնդիրներ ունի, այնտեղ հետազոտվել են, որտեղից նրանց ուղարկել են Երեւան, ուր մոր առողջական վիճակն ավելի վատ համարելով, նրան վիրահատել են,ինքը խնամել է մորը: Մարտի 5-ին՝ երկուշաբթի օրը նա ներկայացել է դպրոց, ցանկացել դիմում գրել, որ աշխատանքի չներկայանալու ժամկետը իր հաշվին արձակուրդ համարվի, սակայն տնօրենի պաշտոնակատարն ասել է, որ օրական հազար դրամ է կազմում իր աշխատավարձը,հարկ չկա քիչ գումարի համար դիմում գրելու: Հաջորդ օրը Ա. Ջուլհակյանը իրեն բացատրագիր է թելադրել, իսկ ամսի 7-ին հարկադրել է, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բերի Երեւանի բուժհիմնարկից: Ն. Օհանյանի խոսքերով`իր մայրը Վերին Ծաղկավանի բնակիչ է, ինքն էլ է այդ գյուղից սերված, մայրը առողջության վերաբերյալ սպասարկում ստանում է Պառավաքարի բժշկական ամբուլատորիայում, ինքը եւս սպասարկվում է այնտեղ, որտեղից էլ բերել է իր մայրիկին խնամակալ լինելու վերաբերյալ բյուլետենը: Ա,. Ջուլհակյանը դա հիմնավոր փաստաթուղթ չհամարելով`իրեն աշխատանքից ազատել է:
Ն. Օհանյանի խոսքերով` իր դեմ կատարված անարդարության վերաբերյալ ինքը հայտնել է Տավուշի մարզպետարանի կրթության , մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին, ԿԳՆ «Թեժ գիծ»: Նա հայտնեց, որ Ա. Ջուլհակյանը Բերդ քաղաքից ամեն օր Վ. Կարմիրաղբյուրի դպրոց է գալիս ժամը 11-ից 11.30-ի սահմաններում, ժամը 14-ից 15-ը դպրոցից հեռանում, նա աշխատում է նաեւ Բերդի թիվ 3 դպրոցում: Ն. Օհանյանի վկայությամբ`դպրոցում կատարվող բոլոր ապօրինությունների հետեւում ուսմասվար Ռիտա Օհանյանն է, որը Ա. Ջուլհակյանի ընկերուհին է; Ն. Օհանյանն ասաց, որ ուսմասվարի կողմնակիցները հաճախ անօրինական բացակայում են դպրոցից, սակայն Ա. Ջուլհակյանը չնկատելու է տալիս, հնարավոր է նույնիսկ,, որ դպրոցի հավաքարարը կես ժամ զբաղեցնի առաջին դասարանցիներին, մինչեւ դասվարը դպրոց գա: Նա ասաց, որ երկուսուկես շաբաթ դպրոցի աշակերտները 30 րոպեանոց դասաժամեր են արել, քանի որ դասարանները չեն ջեռուցվել:
Ն.Օհանյանի բարձրացած խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Անահիտ Ջուլհակյանի բջջային հեռախոսահամարին: Նա սկզբում չէր ցանկանում պարզաբանումներ տալ, ասելով, որ այդ դպրոցի մասին տողերիս հեղինակի հրապարակումները ինքն անկողմնակալ չի համարում: Սակայն հետո համաձայնվեց պարզաբանումներ տալ: Նա ասաց, որ Ն. Օհանյանը հայտնի բողոքավոր է: Ջուլհակյանի խոսքերով`Օհանյանը փետրվարի 26-ին իրենից թույլտվություն է վերցրել հաջորդ օրը մինչեւ կեսօր աշխատանքից բացակայելու համար, քանզի բժշկական հետազոտության պետք է ենթարկվեր: Ն. Օհանյանը հաջորդ օրը երեկոյան իրեն զանգահարել է եւ նույն պատճառով թույլտվություն խնդրել միայն փետրվարի 28-ին բացակայելու համար, սակայն աշխատանքի չի ներկայացել նաեւ մարտի 1-ին եւ 2-ին:
Ա. Ջուլհակյանն ասաց`մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը, Ն. Օհանյանը, որպես ջոկատավար, պետք է միջոցառում կազմակերպեր: Նա հայտնեց , որ մարտի 5-ին Ն. Օհանյանը իրեն դիմում է գրել իր հաշվին բացակայած օրերի համար արձակուրդ տալու մասին, սակայն ինքը ետին թվով գրված դիմումը չի ընդունել, Ն. Օհանյանը բացատրություն է գրել, մարտի 7-ին առողջության հետ կապված խնդրով նա դիմել է, ինքը թույլատրել է այդ օրն աշխատանքի չներկայանալ: Ջուլհակյանն ասաց, որ Ն. Օհանյանը ներկայացրել է ոչ թե իր առողջական վիճակի մասին բյուլետեն, այլ `Պառավաքարի բժշկական ամբուլատորիայից տրված, իր մորը խնամակալ լինելու բյուլետեն, ինքը դա կեղծիք է համարում, նրան ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա ազատել է աշխատանքից: Նա հայտնեց, որ այդ առթիվ ինքը դատախազություն է դիմել: Նրան հարցրինք Օհանյանի գործողություներում հանցանք է տեսե՞լ, ասաց, որ դատախազությունը կստուգի խնամակալության վերաբերյալ բյուլետենի օրինականությունը, ինքը միայն օրինական ճանաչված փաստաթղթի հիման վրա կարող է բյուլետենի համար վճարում կատարել; Ա. Ջուլհակյանին հարցրինք`ճի՞շտ է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու իր հավաստագրի ժամկետն անցել է: Նա հարցին չպատասխանեց, ասելով, որ ապրիլի 6-ի մրցույթում իր թեկնածությունը չի առաջադրելու: Նաեւ հայտնեց, որ Ռիտա Օհանյանն իր ընկերուհին չէ, ինքը նախկինում կրթության ոլորտի հետ կապված հարցերով է առնչվել նրա հետ: Նա ասաց, որ ինքը տաքսիով է Բերդ քաղաքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոց գնում, հետո Այգեձորում աշխատող այլ ուսուցիչների հետ, տաքսիով վերադառնում Բերդ, ինքը 4 դասաժամ կենսաբանություն է դասավանդում Բերդի թիվ 3 դպրոցում, ինչը օրենքով թույլատրվում է:
Նա չժխտեց 30 րոպեանոց դասաժամերը, ասելով, որ վառելափայտի խնդիր է եղել, նաեւ դպրոցի պատուհաններով ցուրտը դասարաններ է մտնում, աշակերտները մրսում են:
Նունե Օհանյանը շարունակում է պնդել, որ Ա, Ջուլհակյանը միտումնավոր է իրեն աշխատանքից ազատել, քանի որ իր բացակայության վերաբերյալ բացատրագիր թելադրելիս նա սկզբում իրեն հորդորել է նշել 3 օրվա բացակայության մասին, դպրոցի ուսուցիչներն են իրեն հուշել, որ դա անում է հետո իրեն գործից ազատելու համար, ինքը հաջորդ օրն ուղղել է իր բացատրությունը, բացակայելու ժամկետի նշումը դարձրել 2 օր: Ն. Օհանյանը մարտի 1-ին դպրոցում չլինելու,միջոցառում չանցկացնելու մասին ասաց, որ Ա. Ջուլհակյանն իրենց կողմնակից ուսուցիչների հետ դպրոցի բուֆետում մարտի 1-ը նշել են, իրենց ոչ համախոհ ուսուցիչներին բուֆետ չեն հրավիրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ է նշանակում վառելափայտ չունեինք դասաժամերը երեսուն րոպե էինք դասավանդում, փաստորեն տնօրենի ժ/պ իրեն օրենքից բարձր է դասում դրա համար էլ նման բան է թույլ տալիս ահա և քրեական գործի վերաբերյալ հաղորդում։ Այս անպատժելիության մթնոլորտն է, որ բերում է ևս մեկ անօրինական գործողության և օրենքի տառին հակառակ կարողանում է մարդուն անօրինական ազատել աշխատանքից։ Կեցցե Տավուշի մարզպետին, որ կարողանում է որպես տանիք լինել սեփական մարզի անօրինական գործողություններին։
Ցավալի է, որ ՎԵրին Կարմիռ Աղբյուր գյուղի դպրոցում ստեղցվել է մի այնպիսի իրավիճակ,որ հոդված է տպագրվում, թէ պատերազմը շարունակվում է:Իրականում դպրոցում ստեղծված լարվաց իրավիճակը նման է պատերազմի,որի մեջ ներգրավված են,թէ ուսուցիչները, թէ աշակերտները, թէ ծնողները մի խոսկով համայնքի ողջ բնակչուփյունը:Համայնքի բնակիչների զրույցներից հասկացել եմ, որ լաևվածության ստեղծման հեղինկաը դպրցի ուսմասվար Ռիտա Օհանյանն է:Ռիտա Օհանյանը ամիսներ առաջ ուղորդել է Նարինե Բուդուրյանին ով Ջուլհակյանից առաջ ժպ էր,ով չունենալով տնօրենի հավաստագիր փորձում էր անօրինական կեղծ ճանապարհով հորդորում էր դառնալ տնօրեն,սակայն տավուշի մարզպետի հովանավորչությունն էլ չօգնեց որպեսզի դառնա տնօրեն:Կրքերը դեռ չհանդարտված իրոք լարած իրավիճակ է ուսուցչական կոլեկտիվում և դրա հեղինակը նույնպես Ռիտա Օհանյանն է:Մի թէ կարելի է 2 օրվա բայցակայության համար աշխատանքից ազատել Նունե Օհանյանին հաշվի չառնելով մարդկային, բարոյական ոչ մի սկզբունք:ՉԷ որ Նունե Օհանյանին Ջուլհակյանը խաբեությամբ հորդորել էրՙ իբրև թէ մտածելով նրա մասին,որ առանց այնել կես դրույգ աշխատավարձից գումար չպահվի,հետագայում այդ փաստը օգտագորցելով Նունե Օհանյանի դեմ:Իրականում Նունե Օհանյանի հեռացման պատճառն այն է,որ դպրոցի տնօրենի ընտրություններն կայանալուն են ապրլի 6-ին իսկ Նունե Օհանյանը կառավարման խորհրդի նախագահն էր,ով իր ձայնը չէր տալու Ջուլհակյանին,որովհետև նշանակված օրվանից Ջուլհակյանը օրինական ոչ մի պարտականութհուն չի կատարել,անպարտաճանաչ ներկայանում է աշխատանքի, և աշխատանքային ժամը դեռ չլրացած թողնում է և հեռանում դպրոցից:Ինքնագլուխ բավականին ժամանակ դասաժամերը սահմանում է 30 րոպե 45 ռոպեի փոխարեն:Համայնքի խեկավարը,ԿԳՆ և պատկան մարմինները ինչու չեն լուծում տալիս այս խնդրին:
Պատերազմի մասնակից Վերին Կարմիր Աղբյուրի համագյուղացիները հայտնվել են դպրոցում ստեղծված անելանելի իրավիճակի մեջ,որը մատաղ սերընդին տանում է ատելության, թշնամանքի և տանում է բարոյահոգեբանական անկայուն վիճակի : Ստեղծված իրավիճակի համար կգա ժամանակ,որ մեղավորները պատասխան պետք է տան:Ինչպես կարելի է հանդիսանալ մի համայանքի կրթական ուսումնական հաստատության ուսմասվար, կազմակերպել այնպիսի գործունեություն,որ մանկավարժական և աշակերտական կոլեկտիվը բաժանվեն տարբեր խմբավորումների և ատելության և թշնամանքի խորացումը հասցնել գագաթնակետի: Հարգելի ուսմասվար Ռիտա Օհանյան, այսօր դու հանդիսանում ես դպրոցի մատաղ սերնդի դաստիարակման, և բարեկրթության նորմերի պահպանման հայրենասիրության և հանդուրժողականության ջատագով:Մատաղ սերունդը մեղավոր չէ,որ իրենց բաժին է հասել քեզ նման ուսմասվար և մանկավարժ:Սթափվեք և զբաղվեք մի այնպիսի գործունեությամբ,որ չխաթարեք մատաղ սերնդի հոգեվիճակը:Ատելություն և թշնամանք սերմանելը հասարակության մեջ տանում է կործանման:
Մենք Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մի խումբ ծնողներ այս բաց նամակով դիմում ենք ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ. մի թէ արդարացի է, որ մեր դպրոցի լավագույն գիտելիքների իմացությամբ լավ մանկավարժ, կոլեկտիվի կողմից հարգանք վայելող,ով նաև ընտրվել էր դպրոցի կառավարման խորհրդի նախագահ,ծնողների և համայնքի կողմից սիրված և հարգված Նունե Օհանյանը տնօրենի ԺՊ-ի թեթև ձեռքով ազատվի աշխատանքից,ինքն ել այն տնօրենի, որը նշանակված օրվանից իր անձնական շահից ելնելով պառակտել է ուսուցչական ողջ կոլեկտիվը:Դրա վկայությունն է Մարտի 8 կազմակերպված միջուցառմանը հրավիրել է միայն իր համախոհներին:Տիկին Ջուլհակյանը այն տնօրենն է, որ իրեն աշխատանքային ժամը սկսվում է ժամը 11:00 և դպրոցից գնում է ժամը 13:00:Տնօրեն նշանակված օրվանից զբաղում է միայն անօրինական գործունեությամբ. 45 րոպե նախատեսված դասաժամերը նրա թեթև մտածելակերպով և Ռիտա Օհանյանի հորդորով դարձել են 30 րոպե,վերջինս ուսմասվար Ռիտա Օհանյանը հանդիսանում է տնօրեն Ջուլհակյանի մտերիմ ընկերուհին և խորհրդատուն:
Ուսմասվար Ռիտա Օհանյանը անցել է բոլոր սահմանները: Արդեն կարգին վայելում է գյուղացիների, աշակերտների, ծնողների ատելությունը: Նա ոչ միայն պառակտում է կոլեկտիվը այլև՝ անմեղ դպրոցականներին: Ինչ է նշանակում երեխաները գյուղի տարբեր ծայրերից ցեխի հետ շաղախվելով հասնեն դպրոց, մի 30 րոպեով շիլա շփոթ անեն ու տուն ուղարկեն: Ով է նման իրավունք տվել: Ինչի ծնողները մարզպետից չեն պահանջում գա գյուղ, ինչի ոտի չեն կանգնում ու դրան դուրս հրավիրում: Ջուլհակյանին էլ դարձրել է ձեռի գործիք ու ում ուզում հոշոտում է: Ում պարզ չի, թէ ինչի համար է ազատել աշխատանքից: Չհասկացա … կարող է դպրոցը ձեր հոր սեփականությունն է: Ժառանգություն եք ստացել մարզպետից? Թե հատուկ հովանավորվում եք դրսից: Կանգ առեք… արդեն ողջ հանրությանը պարզ է թե ձեր կերպարը, թե ձեր գործելաոճը: Դուք երեվի այնքան էլ մեղավոր չեք, ձեզ այդտեղ պահողներն են մեղավոր… Մարդ եղեք ամոթ է: Այս ամենը կատարում եք ձեր երեխաների աչքի առաջ,,, Մեղք են այդ փոքրիկները ձեր ձեռքին, նրանք ձեզնից խելացի են ու կարող են երեվի ձեզ խորհուրդներ տալ: Գոնե երեխաներից ամաչեք…
Մի պարզ հարց Ռիտա Օհանյան -Ջուլհակյան կոալիցիային: Ոնց հասկանանք , որ մարդը բացակայել ա մարտի 1-2 ին , ազատել եք մարտի 14-ին: 14 օր անց հանկարծ հասկացաք , որ դրա համար գործից հեռացնում են: բա դրա համար 3 օրա հարկավոր : մնացած օրերին ,,ղուշ ու գիր,, էիք անում տենաք ձեզ կնտրի թէ չէ? ասա այ միամիտ Նունե ջան ասա կնտրեմ, քեզ էլ տեղեկանքով կներկայացնեմ ու գլուխդ ազատի էլի. չես տենում ինչ կոբրայի երախում ես հայտնվել: չնայաց դրանք մտքերդ կարդալու ունակություն էլ կունենան :Սա չլսված բանա : Անգամ գաղութներում սենց չեն հոշոտում: Հատ-հատ ջարդում դնում են մաղալի կրակին… էս արարքը միայն խուլիգանությունա որակվում մանկավարժությունն ուր դուք ուր: հայելու դեմը երկար նստեք ձեզ նայեք, որովհետև երկրագնդի վրա ձեզնից երկրորդը հաստատ չկա…
Չեմ հասկանում…. Տնօրենը պետք է 8-30 մինչև 17-00 գտնվի դպրոցում: Կարող է զբաղվել միայն գիտական կամ մանկավարժական գործնեությամբ: Դասաժամեր կարող է ունենալ /մինչև 8 ժամ/ միայն տվյալ դպրոցի ներսում: Ինչ ասել է մի քանի ժամով ներս ու դուրս անել, երևի այդ ժամանակ էլ լուրեր է հավաքում ուսմասվարից, թէ ով ինչ է խոսում իր մասին: Ու անընդհատ հակասում ինքն իրեն: Մի հոդվածում կարդում ենք , որ բնականաբար մասնակցելու է ապրիլի 6-ի մրցույթին , լրագրողի գրեթե բոլոր հարցերի պատասխաններում միայն բանբասանք բառն է շոշափում: Հետո ասում է չեմ մասնակցելու, հանկարծ պարզվում է հավաստագիր չունի: 30 րոպեանոց դասերը հաստատում է վառելափայտի մեջբերումով: Բա դու ինչի՞ համար ես, քիչ բանբասանքներ լսեիր, դասապրոցեսներիդ ժամանակին գոնե հետևեիր: Կամ ինչէ նշանակում համախոհներով մարտի 1-ը նշելը: Բա դու կոլեկտիվի ղեկավար էս: Այն էլ լարվածություն ունեցող կոլեկտիվի: Չէի՞ր կարող բոլորին անձամբ կանչել, ծանոթանալ, կենացների ժամանակ էլ երևի մեկն ու մեկը ծնողի կենաց կառաջարկեր ու այդ պահին կհիշեիք, որ ձեր ընկեր Նունե
Օհանյանը օգնության կարիք ունի, թեկուզ 1 հեռախոսազանգի, 1 կարեկցական խոսքի… Սա է թելադրում ձեր մանկավարժությունն ու դաստիարակությունը:
Հարգարժան Ոսկան Սարգսյան : Ես այդպես էլ չեմ հասկանում մարզպետը տեղյակ է թէ չէ: Բայց խոստանում ենք անձամբ տեղեկացնել: Եթե մարզպետը այս անօրինականությանը դրական արձագանք չտա , մենք ողջ գյուղով ծեր և մանուկ պատրաստվում ենք գնալ մարզպետարան ու փակել նրա ճանապարհը այնքան ժամանակ,մինչև արդարությունը չվերականգնվի:Այս ամենի մեղավորը պիտի պատժվի: Թող երկրի վարչապետը , նախարարը , մարզպետը պատգամավորը հասնեն մարզպետարան ու մեզ բացատրեն Ն. Օհանյանի՝ զինվորի մորն 30000 դրամ աշխատավարձից անօրինական զրկելու հիմքերը: Բավական է այ անխիղճներ, այ անաստվածներ, դուք գոնե հասկանում եք ինչ սուրբ պարտականություն է զավակի համար ծնողին խնամելը: Երևի դուք ծնողի արժեքը չեք հասկանում դրա համար էլ այսպես եք անում: Սա է ձեր մանկավարժի կերպարը: Այս ոգով եք դաստիարակելու մեր երեխաներին….????
ԵՎս մեկ զոհ թիկունքից: Տիկին ուսմասվար կռիվ-կռիվ ես ուզում խաղալ՞, խնդրեմ : Սահմանը մոտ ա : Էս երևույթի մեջ թուրքանման ձեռագիր կա,,,Հայ եք չէ վերջիվերջո: Ինչա նշանակում օգտվել մարդու դժբախտությունից ու իր հաղթանակի ուղին հարթել: Սա հային վայել չի խորհեք էդ մասին:
Փաստաթղթի օրինականությունն ու անօրինականությունը որոշումա դատարանը: Հարց1. տիկին Ջուլհակյան ինչի դատարան չեք դիմում քան դատախազություն : Մարդ էր սպանել թե պետության հիմքերն էր խարխլել: Թե ուզելեք դատախազի անունը տալով վախեցնել: բա որ պարզվի բյուլետենը հիմնավորա քեզ ինչ են անելու : պետքա բյուլետեն տվող բժիշկն էլ քեզ դատի տա որ հասկանաս քանի մարդու ես անհիմն մեղադրում ու անօրինական գործնեությամբ զբաղվում: Հարգելի Նունե Օհանյան ձեր մայրիկին առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ ցանկանում , իսկ քեզ խորհուրդ կտամ հակընդդեմ հայցով դու էլ գլխավոր դատախազին դիմի,,,կգան ու էնքան անօրինականություններ կբացահայտեն , որ Ռիտա Օհանյանն ու Ջուլհակյանը կմոռանան անգամ քո անունը:
Հարգելի ընթերցողներ: Այս թեմայի շուրջ բոլոր կողմերն էլ արդեն արտահայտվել են, եւ մենք տեսնում ենք, որ նույն IP հասցներով, բայց տարբեր անուններ նշելով մարդիկ են գրում մեկնաբանություններ, որոնք շատ անգամ պարունակում են վիրավորական արտահայտություններ: Ուստի այլեւս չենք հրապարակի այս թեմայով մեկնաբանությունները: