Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկօրյա հանգստից հետո Լեւոն Արոնյանը այսօր սեւ խաղաքարերով հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի թագի համար Մագնուս Կարլսենի հետ մրցամարտի մասնակից Սերգեյ Կարյակինին եւ 68-րդ քայլում հաղթանակ տարավ:
Չորս տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 2 միավոր: Վաղը հինգերորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է այս մրցաշարում երրորդ ռուսաստանցու՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ