Լոնդոնի «Արսենալում» արդյունավետ խաղով կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապացուցում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա ներուժը ճիշտ չեն օգտագործել: Այս մասին գրում է անգլիական հեղինակավոր սպորտային հրատարակություններից Talk Sport-ը: Աղբյուրն ընդգծում է, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտել է Մխիթարյանի ներուժը լավագույնս օգտագործելու ձեւը:
«Բացի հազվադեպ բռնկումներից, Մխիթարյանը «Մանչեսթերում» ինքն իր ստվերում էր 2016 թվականին մանկույանցիների ակումբ տեղափոխվելու պահից: Նույնիսկ այս մրցաշրջանում վառ մեկնարկից հետո Մխիթարյանն աստիճանաբար նվազեցրեց իր ցուցանիշերը: Իսկ «Արսենալում» Մխիթարյանի բարելավվող խաղը ցույց է տալիս, որ Մոուրինիոն չի կարողացել նրան ճիշտ օգտագործել: Իսկ զինագործների կազմում նրա խաղի լավացումը Արսեն Վենգերի ծառայությունն է, որը կարողացավ ճիշտ մոտեցում գտնել հայ ֆուտբոլիստի նկատմամբ ի շահ թիմի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ