Ռուսական «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում նախագահի թեկնածուների հերթական բանավեճի ժամանակ Քսենյա Սոբչակը սկսել է լաց լինել և արցունքն աչքերին լքել է տաղավարը:
«Ընկերներ, ինչու՞ եք դուք այստեղ միայն ինձ ընդհատում»,- ասել է նա, հետո այդ հարցի շուրջ սկսել է վիճել բանավեճը վարող Վլադիմիր Սոլովյովի հետ:
Ի պատասխան՝ Սոլովյովը նշել է, որ ԿԸՀ-ն իրեն իրավունք չի տվել ընդհատել թեկնածուներին:
«Այս մարդը (Ժիրինովսկին-խմբ.) անվերջ իրեն լկտի ձևով է պահում, միայն իմ նկատմամբ, ձեր հաղորդման ժամանակ ինձ անվանում է փչացած ու կեղտոտ վհուկ: Եվ դուք ամեն անգամ նրան դա թույլ եք տալիս»,- ասել է Սոբչակը Սոլովյովին:
Բանավեճի վերջում Սոլովյովը Սոբչակի դեմ կատարվածն անվանել է «այլանդակություն» և «մեկ թեկնածուի կոլեկտիվ հալածանք»: «Այլանդակություն է կնոջը հասցնել արցունքների: Խնդրում եմ ԿԸՀ-ին նկատի ունել՝ ինչ է կատարվում այստեղ և հիմա»:
https://www.youtube.com/watch?time_continue=135&v=LPzI5Qqphco
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ