«Մի ժամանակ վստահ էի, որ քաղաքական գործիչներն են փոխելու Հայաստանը, թե քաղաքական գործիչներն են ստեղծելու նոր Հայաստան ու ջղայնանում էի նրանց վրա, որ չեն կարողանում: Հետո հասկացա, որ ջղայնանալ պետք չէ, նրանք չեն պատկերացնում` այդ նոր Հայաստանը ոնց ստեղծեն: Այդ ես պետք է կարողանամ անել, եթե բանաստեղծ եմ»,-սա հատված է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի մանիֆեստից, որն այսօր նա հրապարակեց «Ակտուալ ակումբում»:
Մարինե Պետրոսյանի խոսքով, քաղաքականությունը աշխարհը փոխողն է, սակայն ինքը քաղաքական գործիչների մեջ չի տեսնում աշխարհը փոխելու պոտենցիա: Ըստ նրա, եկել է մի իրավիճակ, որ աշխարհին փոփոխություններ են պետք, բայց չկան այն քաղաքական գործիչները, որ դա կանեն:
Մանրամասները` տեսանյութում
Մարինե Պետրոսյանը Արագածոտնի մարզի Արալանջ գյուղում մի քանի լուսանկարներ է արել: Այսօր դրանք էլ տեսանյութի տեսքով եւ «Կեղծ տեսադաշտ» խորագրով ներկայացվեց: Լուսանկարներում դատարկ տարածության մեջ դարպասներ էին` կողպեքներով: Բանաստեղծի ուշադրությունը դրանք գրավել էին իրենց` կեղծ տեսադաշտ լինելով, այսինքն` ըստ Մարինե Պետրոսյանի, դրանք դատարկության մեջ են, դրանք ոչինչ չեն կողպում:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ