«Մենք նրան հիշում ենք ոչ միայն որպես «Հաց բերող», այլեւ լույս բերող: Նա կտրեց խավարը եւ լույս բերեց հայ ժողովրդին»,-«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ մարտի 16-ին լրանում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին:
«Արթուր Սարգսյանի մարդ-տեսակը պետք է պահպանել՝ հանուն հայ ժողովրդի»,-նշեց Պավել Մանուկյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ Արթուր Սարգսյանը սնունդ էր տարել ՊՊԾ գունդը գրավածներին՝ նա ընդգծեց. «Այդ արարքով նա փաստեց, որ ուժը ոչ թե հզոր մարմնի մեջ է, այլ հզոր հոգու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ