Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում

Մարտ 14,2018 16:56

Այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Խորհրդի անդամները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ընդգծվել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակական կազմակերպությունների հատուկ ուշադրության կենտրոնում:

Խորհրդում քննարկված հարցերի կապակցությամբ օրենսդրական և գործնական բնույթի բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ դրանց իրականացման հնարավոր լուծումներ ձևավորելու նպատակով։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031