Երեւանի ավագանու նիստերը լուսաբանվել են եւ լուսաբանվելու են: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որով ասել էր, որ Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, քանի որ ավագանին, ի տարբերություն կառավարության, ներկայացուցչական մարմին է:
«Դռնափակ են այն նիստերը, որոնք ընդհանրապես չեն լուսաբանվում: Օրինակ կառավարության նիստերը որոշվել է, որ դռնփակ պետք է լինեն, իսկ Երեւանի ավագանու նիստերը՝ ոչ: Խնդրում եմ ենթադրություններից զերծ մնացեք եւ ճիշտ օգտագործեք պարոն Թաթոյանի օգտագործած տերմինը: Խոսում ենք տարբեր բաներից, Երեւանի ավագանու նիստերի դռնփակ լինելու մասին պետք չէ խոսել, նիստերը լուսաբանվել են եւ լուսաբանվելու են»,-ասաց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում