Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սիրիահայ ընտանիքների տղամարդիկ էլ «խոպան» են գնում

Մարտ 14,2018 15:32

Սիրիահայ ընտանիքներից ոմանք, որոնք պատերազմի պատճառով ներգաղթել էին Հայաստան, կարճ ժամանակ անց լքեցին մեր երկիրը: Սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ընդհանուր առմամբ քանի՞ սիրիահայ է եկել Հայաստան եւ նրանցից քանիսն են կրկին հեռացել եւ պարզե՞լ են պատճառը՝ ինչու են նրանք գնացել:
Պարոն Անտոնյանն ի պատասխան ասաց, որ այդ ընտանիքների թիվը հայտնի չէ, քանի որ նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիություն է ստացել, ուստի զուտ սիրիահայերի շարժը չի երեւա ընդհանուր երկիրը լքածների մեջ: Մեկնելու պատճառների մասին էլ նախարարությունը ստույգ փաստեր չունի, պարոն Անտոնյանը ենթադրում է, որ ավելի լավ ապրուստի համար են գնացել:

Նախարարության պաշտոնյան նաեւ ասաց, որ այս պահին 19 հազար 917 սիրիահայ ՀՀ քաղաքացու անձնագիր ունի: Ըստ նրա, ընդհանուր առմամբ 22 հազար սիրիահայ է եկել Հայաստան, որոնցից 3-4 հազարը, սակայն, մշտական շարժի մեջ են` Հայաստան-Սիրիա-Լիբանան-Հայաստան:

Այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում հյուրընկալվել էին նաեւ «Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ, ձեռներեց Ներսես Քիվոն եւ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ, վիրաբույժ Ջորջ Բարսեղյանը:
Ներսես Քիվոն Aravot.am-ի հարցին պատասխանելով, ասաց, որ Հայաստանում խնդիրները հատուկ սիրիահայերի համար չեն, ընդհանուր են.
«Այսօր մարդիկ կարող է գնան տնտեսապես ուժեղ, բարգավաճ երկրներ, բայց հաջողություն չգտնեն այդ երկրներում, Հայաստանում, իհարկե, տոկոսը շատ ավելի բարձր է, բայց խնդիրները ընդհանուր են, պետք չէ սիրիահայերի համար առանձնացնել: Կան սիրիահայեր, որոնք չեն կարողանում այստեղ տնտեսապես բարգավաճ ապրեն եւ թողնում` գնում են ուրիշ երկրներ»:

Ջորջ Բարսեղյանի ներկայացմամբ էլ սիրիահայերն էլ ունեն հայկական գեն եւ «խոպան» հասկացողությունը նրանց էլ չի շրջանցել: Նրա խոսքով, շատ ընտանիքներ Սիրիայում բիզնեսներ ունեին, խանութ, տուն եւ քանի որ Սիրիան տնտեսապես սկսում է ակտիվանալ, սիրիահայ ընտանիքի տղամարդը գնում է «խոպան». «Ընտանիքը կշարունակի մնալ այստեղ»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031