Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցուցարարի գործով վարչական դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 3-ին

Մարտ 14,2018 15:27

2018 թ. մարտի 13-ին ՀՀ Վարչական դատարանում կրկին սկսվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի գործի դատաքննությունը: Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Ցուցարարի դեմ ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Իսկ Հասմիկ Էվոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները: Գործը քննող դատավոր Ա. Թովմասյանի՝ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակվելուց հետո այն վերամակագրվել է դատավոր Ա. Միրզոյանին, և դատաքննությունը նորից է սկսվել: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում կողմերն իրենց բացման խոսքում պնդեցին ներկայացված հայցերը: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը պնդեց, որ ցուցարարները չեն կատարել ոստիկանության պահանջը, ինչից հետո ձերբակալվել են: Իսկ Հ. Էվոյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայցվորին հարցեր ուղղելուց հետո նշեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1 հոդվածի 11-րդ մասով արձանագրություն չի կազմվել, և այդ մասով գործի վարույթը պետք է կարճվի: Ապա առարկեց ոստիկանության հայցի դեմ՝ նշելով, որ Հ. Էվոյանի գործողություններում նրան վերագրվող արարքների հատկանիշները բացակայում են: Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցադիմումը. հիմնավորումներ ներկայացրեց ոստիկանների կողմից ցուցարարի իրավունքները խախտելու մասին և խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները:

Ոստիկանության ներկայացուցիչն առարկեց հակընդդեմ հայցի դեմ: Ապա դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումները, տեսանյութերը: Կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով: Դատարանի վճիռը կհրապարակվի 2018 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17։50-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031