Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ռուսական «На самом деле» հաղորդման ժամանակ հարվածել է ռեժիսոր Մարկ Ռուդինշտեյնին:
Ռուդինշտեյնը մեղադրել է Ռոմանովսկայային այն բանում, որ նա նախկին ամուսնուն կողպել է թատրոնի իր գրասենյակում, որից հետո Ջիգարխանյանին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Ռեժիսորը նաև նրան սրիկա է անվանել:
Դրանից հետո Վիտալինան Ռուդինշտեյնից պահանջել է դուրս գնալ տաղավարից, մոտեցել է ռեժիսորին և երկու ձեռքով հարվածել գլխին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ