Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանում սկսել են բացահայտ խոսել Հայաստանից վախենալու մասին

Մարտ 14,2018 14:26

«Սա իրենց գծից շեղում էր, քանի որ միշտ նշում են, թե մի քանի անգամ գերակշռում են, ավել են ամեն ինչով: Այս անգամ, ասում են, որ այդքան էլ այդպես չէ եւ հնարավոր են համարում, տարբերակ են դիտարկում, որ հայկական կողմը եթե հարձակման անցնի, կարեւոր դիրքեր կարող է գրավել: Իրենք այդքան էլ վստահ չեն իրենց հայտարարած գերակայության վրա: Եթե բացահայտ հայտարարում են, ուրեմն մտավախություն ունեն: Հակառակ դեպքում, դա իրենց քարոզչությունից դուրս է»,- այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում խոսելով Ադրբեջանում ընթացող զորավարժությունների մասին, կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, մարտի 12-17-ը Ադրբեջանում տեղի են ունենում լայնածավալ զորավարժություններ`նաեւ «դիրքեր վերականգնելու» սցենարով:

Փորձագետը հիշեցնում է`հարեւան երկիրը 2016-ին երկու խոշոր զորավարժություն է արել, 2017-ին`չորս: Ընթացող զորավարժությունների առանձնահատկությունը մյուսներից, ըստ բանախոսի հետեւյալն է. 2016-ի զորավարժությունները Ադրբեջանի հիմնական տարածքում հարձակողական էր, Նախիջեւանի մասում`հակահարձակողական, 2017-ի զորավարժությունները`համազորային մարտի կանոններով էին: Բայց այս զորավարժության սցենարը հակահարձակողական է, փորձում են վերականգնել դիրքերը: «Այսինքն, իրենք հստակ բոլոր տարբերակները դիտարկում են, որ հայկական զինուժը կարող է կարեւոր, նպաստավոր դիրքեր գրավել»:

Փորձագետի կարծիքով, Ադրբեջանում սկսել են գիտակցել իրենց քարոզչության բացասական արդյունքը, 2016-ի ապրիլյան պատերազմը երկու կողմերին էլ մտածելու տեղիք տվեց:

Բանախոսն անդրադարձավ նաեւ զենքի համաշխարհային գնումների ծավալների մասին SIPRI-ի հոդվածին: Համաձայն դրա, 2017-ին Ադրբեջանը գնել 279 միլիոն դոլարի սպառազինություն` Իսրայելից, ՌԴ-ից, Չեխիայից, Սլովակիայից: Ադրբեջանին զենքի վաճառքի առաջին եւ երկրորդ հորիզոնականում են Իսրայելը եւ ՌԴ-ն համապատասխանաբար:

Իսրայելից Ադրբեջանի գնած զենքի մեզ հետաքրքրող մասը, ըստ փորձագետի, անօդաչու սարքերն են: Այդ գնումների զգալի մասը նավեր են եւ հականավային հրթիռային համակարգեր, որոնք մեր հետաքրքրությունից դուրս են: Միաժամանակ ասում է, որ հայտնի չէ, թե ինչքան էին հասցրել իրացնել պայմանագիրը, քանի որ 2017-ին գործ բացվեց անօդաչու սարքերի կիրարկման առումով: Պարզվեց, որ իսրայելցի մասնագետներն են կիրառել սարքերը եւ օգոստոսին Իսրայելի ՊՆ-ն սառեցրել է պայմանագրի իրականացումը:

Առհասարակ, բանախոսը նկատում է`SIPRI-ի զեկույցներում միշտ անճշտություններ են լինում Հարավային կովկասի մասով: Տարբեր տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ զեկույցները թերի են, քանի որ հավաքագրում են մամուլի տեղեկությունները, իրենք գաղտնի աղբյուրներ չունեն: Բայց այստեղ էլ խնդիր կա, քանի որ բաց աղբյուրներից առկա որոշ տեղեկություններ, զեկույցում տեղ չեն գտել եւ հայտնի չէ, թե ի՞նչ պատճառով:

Ըստ զեկույցի, անցած տարի Հայաստանը 14 միլիոն դոլարի սպառազինություն է գնել ՌԴ-ից: Փորձագետն ասում է`կիսատ է սպառազինության ցանկը, բաց աղբյուրներում հրապարակված մի շարք սպառազինություններ, որոնք Հայաստանը ձեռք է բերել, չկան զեկույցում: Նկատում է նաեւ`դրամական համեմատությամբ չի կարելի դնել Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը, քանի որ Հայաստանը ՌԴ-ից ներքին գներով է զենք ձեռք բերում: Ընդհանուր սպառազինության հարցում տասնյակ միլիոնների տարբերություն կա`գնային առումով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031