Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, մինչև վերջին պահը նա չի խոսելու. Քաղտեխնոլոգ

Մարտ 14,2018 14:25

«Սերժ Սարգսյանն էլ է շատ հստակ հասկանում, որ արդյունավետ կառավարելու խնդիր կա: Նա հասկանում է, որ ինչ-որ բան պետք է փոխել: Նախ՝ պետք է փոխես տրամադրությունները երկրում: Այն գաղջ մթնոլորտի և այլնի մասին, որ նա խոսում էր, հենց նշան էր, որ այս մթնոլորտում բիզնես չի կարող զարգանալ…հնարավոր չէ ժողովրդին պահել միայն անվտանգության խնդիրներով»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Բանախոսի դիտարկմամբ, 2014 թվականից սկսած՝ Սահմանադրություն փոխելով և հայտարարելով, որ ինքը չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ՝ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ՝ փորձում է գնալ փոփոխությունների. «Այլ հարց է՝ որքանով հասարակությունը կընկալի դա՝ որպես փոփոխություն, եթե առաջին մարդը չի փոխվել»:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի վերաբերյալ ՀՀԿ-ում քննարկումներին՝ Վիգեն Հակոբյանը շարունակեց. «Դա բարդ հարց է: Երբ նայում ենք սիմպտոմներին, ոչ նրան, թե ինչ են խոսում ՀՀԿ-ականները՝ արտահայտելով իրենց ցանկությունները, այլ օրենսդրական փոփոխություններին, որոնք իրականացվում են, կարծես թե, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում, մի բացառությամբ, որ վարչապետը, այնուամենայնիվ, փոփոխական պաշտոն է՝ ի տարբերություն նախագահի: Ոչ ոք այս պահին 100 տոկոս վստահությամբ չի կարող ասել, որ արդեն ամեն ինչ որոշված է…կա Սերժ Սարգսյանի անձնական գործոնը: Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իր որոշումներում անակնկալներ են լինում, մինչև վերջին պահը նա չի խոսելու, սա էլ է հասկանալի: Հիշենք թեկուզ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը:Բոլորը համոզված էին, որ Հայաստանն արդեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրում, Սերժ Սարգսյանը նույն օրը մեկնում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031