Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվելու. քաղտեխնոլոգ

Մարտ 14,2018 14:11

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, ԼՂ նախագահ Բակո Սահակյանի ՝ ԱՄՆ այցը քաղաքական առումով մեծ քայլ է, թեեւ այն չի կարող դիտարկվել պաշտոնական այց՝ հաշվի առնելով, որ չճանաչված երկրի ղեկավար է:

«Սա կարեւոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ ղեկավարությունը փորձում է շոշափել անմիջականորեն Արցախի ղեկավարության տրամադրությունները: Թե ՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ նոր իշխանությունների ձեւավորումից հետո սկսվելու է մի նոր փուլ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում, որտեղ գերտերություններն ուզում են ուղղակիորեն շփվել կարեւորագույն սուբյեկտի՝ Արցախի հետ: Բոլորը հասկանում են, որ առանց Արցախի դիրքորոշման ու որոշման հնարավոր չեն լուծումներ»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ նրա՝ այցը նախատեսված է բավականին մանրակրկիտ, բարձրացրեց Ադրբեջանի վայնասունը. «Բակո Սահակյանի հանդիպման օրակարգում կան կարևոր հանդիպումներ կոնգրեսականների հետ, հավանաբար նախ եւ առաջ հայկական լոբբինգի հետ, հանդիպումներ նաեւ փորձագիտական շրջանակի հետ»:

Քաղտեխնոլոգի կարծիքով, Ադրբեջանը վաղուց հասկացել է, որ աշխարհն ընտելացել է այն մտքի հետ, որ դե ֆակտո Արցախում կա հայկական ուժերի գերակայություն եւ ցանկացած հանդիպումին նախորդող ադրբեջանական ագրեսիան հենց դրանով է պայմանավորված. «Ուզում են ցույց տալ, որ եթե ընդունում եք այսօրվա ստատուս քվոն, մենք չենք ընդունում ու ցանկացած պահի ուժով կարող ենք փոխել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031