Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը «կողմ» քվեարկեց Միհրան Պողոսյանի նախագծին

Մարտ 14,2018 12:42

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ միաձայն «կողմ» քվեարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած նախագծին: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով օտարերկրյա պետություններում դպրոց հաճախող ՀՀ արական սեռի ներկայացուցիչներին թույլատրվի ավարտել դպրոցը, հետո միայն մտածել զինվորական ծառայության մասին:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ոչ խորհրդարանական խմբակցությունների, ոչ էլ կառավարության կողմից առաջարկ չի ներկայացվել:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` տարկետո՞ւմ ենք տալիս:

Միհրան Պողոսյանը պարզաբանեց` խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին է վերաբերվում, ոչ թե բարձրագույն: Գործող օրենքը այդ հնարավորությունը տալիս է Հայաստանի հանրապետության հանրակրթական հաստատություններում սովորողներին`ավարտել դպրոցը նոր մտածել զինապարտության մասին: Բայց արտերկրում սովորող երեխաներին դա չէր վերաբերում:

Սասուն Միքայելյանը շարունակեց` եթե երկքաղաքացիություն ունե՞ն ու, ասենք, ուզում են ծառայել ՌԴ-ում, մանավանդ, հիմա էլ ԵԱՏՄ անդամ ենք. բա էս հարցերը ո՞նց են լուծվելու:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հստակեցրեց`համապատասխան օրենքներով այդ հարցը լուծված է`ՀՀ քաղաքացիները պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում: Եթե այլ երկրի քաղաքացիությունն ավելի վաղ էին ձեռք բերել, այդ հարցն էլ է կարգավորվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031