«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱՆ ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ հրահանգ է ստացել Ժիրայր Սեֆիլյանի մասով։
– Պարոն Նավասարդյան, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՔԿՀ ղեկավարությունը այս օրերին խիստ հսկողություն է իրականացնում Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ, ի՞նչ մտավախություն ունեք կամ ի՞նչ հրահանգ եք ստացել։
– Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է։
– Բայց հիմա կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանին այնպիսի տեղում եք պահում, որ որեւէ այլ կալանավոր չկա, ու նրա խցի մոտ անվտանգության շատ աշխատակիցներ կան, ինչը չկա այլ կալանավորների եւ դատապարտյալների դեպքում։
– Չկա տենց բան, սուտ է։
– Վստա՞հ եք, որ որեւէ հրահանգ չեք ստացել՝ նրա նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու համար, ի վերջո, բոլոր կալանավորները տեսել են, թե նա ինչ անմարդաբնակ վայրում է պահվում։
– Ոչ մեկի մասով նման հրահանգ չկա, այդ թվում եւ իրա, եւ երբեք չի էլ եղել։ Կրկնում եմ՝ ոչ մեկի մասով, հատուկ ինչ-որ բան։ Ներքին կանոնակարգով մենք մեր գործն ենք անում միշտ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում