Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախորդ երկու տարիների նկատմամբ անհամեմատ դրական իրավիճակ է ստեղծվել բյուջետային մուտքերի կատարողականի առումով. «Հայոց աշխարհ»

Մարտ 14,2018 12:33

Նախորդ երկու տարիների նկատմամբ անհամեմատ դրական իրավիճակ է ստեղծվել բյուջետային մուտքերի կատարողականի առումով։ Ինչպես հայտնի է, անցած տարի հաջողվեց ապահովել ոչ միայն նախատեսված ցուցանիշները, այլեւ դրանք զգալիորեն գերակատարել։

Վարկանիշային ընկերության մասնագետներն ակնկալում են, որ երկրի ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները պայմաններ կստեղծեն ժամանակի ընթացքում ամրապնդելու երկրի հարկաբյուջետային դիրքը։ Մի բան, որ դեռեւս հեռու է բավարար լինելուց։

Վերջին շրջանում վարկանիշային կազմակերպությունները դրական են գնահատում նաեւ բյուջեի ծախսերի նկատմամբ հսկողության ուժեղացումը։ Խոսքը դեֆիցիտի հաշվին ծախսերի ֆինանսավորման մասին է։

Ինչպես հայտնի է, ցածր եկամուտների պայմաններում կառավարությունը երբեմն իրեն թույլ է տալիս նախատեսված ծախսերն իրականացնել այլ աղբյուրներից միջոցների ներգրավման եւ դեֆիցիտի համալրման միջոցով։ Այնպես, ինչպես եղավ նախորդ մի քանի տարիներին։ Նման գործունեության հետեւանքով պետական բյուջեի պակասուրդը 2016թ. հասավ 5,5 տոկոսի։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031