Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ես կապ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ու Զառայի նախաձեռնությունների միջև. Լևոն Եղիազարյան. «Ժամանակ»

Մարտ 14,2018 12:26

«Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Լևոն Եղիազարյանը՝ անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի՝ «Երկիր Ծիրանիի» ներկայացրած նոր նախաձեռնությանը։

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած խմբակցությունը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին ներկայացնել նախաձեռնություն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Այս նախաձեռնության հիմնավորումներ բաժնում, սակայն, շատ ուշագրավ քաղաքական ենթատեքստ կա։ Ներկայացված ձևակերպումներով փորձ է արվում նսեմացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերն ու մեղսակցությունը Մարտի 1-ի սպանդին։

Ըստ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախաձեռնության՝ նշվում է. «Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, և հայտարարվեց քաղաքական իշխանության ձևավորման համար այլևս կիրառվելիք հետևյալ բանաձևը․«Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

Այսինքն՝ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին» մեղավորության սլաքն ավելի շատ ուղղում է դեպի Լևոն Տեր-Պետրոսյան և Սպարապետ Վազգեն Սարգսյան, քան Ռոբերտ Քոչարյան։ Եվ բնավ պատահական չէ, որ «Երկիր Ծիրանին» այս նախաձեռնությանը զուգահեռ ավագանու նիստ է բերում նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու նախաձեռնությունը։

«Զառան արկածախնդիր, սկանդալների վարպետ մարդ է, բայց եթե փորձենք մի քիչ լուրջ մոտենալ նրա քայլերին, ապա շատ պարզ կդառնա նրա քայլերի իմաստը։ Նա հստակ պատվեր է կատարում։ Այս նախաձեռնությամբ նա փորձում է Ռոբերտ Քոչարյանի վրայից մաքրել Մարտի 1-ը։ Իսկ նրա մյուս նախաձեռնությամբ՝ Վազգեն Սարգսյանի փողոցը անվանափոխելու իր առաջարկով մեկ այլ խնդիր է լուծում։ Մտածեք՝ ում է ձեռնտու Վազգեն Սարգսյանի փողոցի անվանափոխումը։ Իհարկե, Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին։ Հետևաբար, ես Զառայի հետևում տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Այլ կերպ բացատրել, մեկնաբանել նրա գործողությունները, հնարավոր չէ։ Ես կապ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ու Զառայի նախաձեռնությունների միջև»,- հավելեց Եղիազարյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031