Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում է մոտ 230 մարդ.«Հայկական ժամանակ»

Մարտ 14,2018 12:17

Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի քանակով Լոռու մարզը տարիներ շարունակ համարվում է առաջատար։ Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը դրված է անսասան հիմքերի վրա։ Բնակչության առողջության համար պատասխանատու գերատեսչությունը, սակայն, երկրի ընդերքի բզկտումը չի որակել մահաբեր ու առաջ չի քաշել տարածքի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության խնդիր։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում վերջին տարիներին նկատվում է չարորակ նորագոյացությունների հիվանդացության եւ մահացության աճի միտում։ Հաշվի առնելով այդ ցուցանիշների՝ տարեցտարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այն ձեռք է բերում պետական նշանակություն։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ մահացության, հիվանդացության եւ հաշմանդամության բարձր մակարդակների համար չարորակ նորագոյացությունների մահվան արտաքին պատճառները, զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի եւ վնասակար վարքագծային սովորությունների հետ»,- նշվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխան գրության մեջ։

Անդրադառնալով World Life Expectancy կայքի հրապարակած տվյալներին, ըստ որի՝ ՀՀ յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում է մոտ 230 մարդ, նշենք, որ մեր երկրի պաշտոնական վիճակագրության համաձայն նույն 2014 թ. այդ ցուցանիշը կազմել է մոտ 190 դեպք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031