Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չեն գնա Մարտի 1-ի էջը վերաբացելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննելու ճանապարհով. «Ժողովուրդ»

Մարտ 14,2018 12:16

Երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի։ «Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»։

Դատախազությունից այլ պատասխան, թերեւս, դժվար էր ակնկալել։ Պատճառը պարզ է՝ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցն այդքան քաջություն չունի օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունները լիարժեք իրականացնելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննության կանչելու համար։ Ու սա պարզ էր ի սկզբանե. իրավապահ համակարգը, այդ թվում՝ դատախազությունը, օրվա իշխանությունների խամաճիկն են, այնպես որ, չեն գնա Մարտի 1-ի էջը վերաբացելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննելու ճանապարհով։

Դա կանեն միայն մեկ դեպքում՝ եթե լինի Սերժ Սարգսյանի համապատասխան հրահանգը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031