Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նրանք, ովքեր կանգնած էին Հայաստանի անկախության, Արցախյան պատերազմի ակունքներում, այսօր կա՛մ չկան, կա՛մ կյանքի լուսանցքում են. «Հայկական ժամանակ»

Մարտ 14,2018 12:07

Արցախյան պայքարը սեփականաշնորհված է. հազարավոր զոհերի գնով ձեռք բերված պայմանական հաղթանակը, ճշգրիտ լինենք՝ հրադադարը, այսօր արդեն վերագրվում է Սերժ Սարգսյանին։

Մինչեւ հոկտեմբերի 27-ը պատերազմի հաղթանակի տերը Վազգեն Սարգսյանն էր։ Եվ ոչ ոք չէր համարձակվի վիճարկել այդ փաստը, թանկ կարժենար։

Երբ Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվեց Վիգեն Սարգսյանը, ԱԺ-ում պատգամավորներից մեկը իր ելույթում այնքան ոգեւորվեց, որ Վիգեն Սարգսյանին անվանեց «պաշտպանական համակարգի ակունքներում» կանգնած գործիչ։ Սուտ։

Իրականում, նրանք, ովքեր կանգնած էին Հայաստանի անկախության, Արցախյան պատերազմի ակունքներում, այսօր կա՛մ չկան, կա՛մ կյանքի լուսանցքում են։

Ի՞նչ եղան նրանք, որտե՞ղ են հիմա։ Մի մասը զոհվեց Արցախում։ Պատերազմից հետո այդ երիտասարդների մեծ մասը բարոյապես կոտրվեց։ Պատերազմում չզոհված շատերը, որոնք ժամանակի բերումով չկարողացան կրթություն ստանալ, բարձրանալ սոցիալական սանդուղքով, այսօր ապրում են իրենց գյուղերում՝ կարիքի, հիվանդությունների ու մոռացության մեջ։ Այդ երիտասարդների սպասելիքները եւ իրականությունը հայտնվեցին վտանգավոր հեռավորության վրա։ Բարոյական անջրպետը հասավ իր բարձրակետին, երբ այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը՝ Նաիրի Հունանյանը, հոկտեմբերի 27-ին գիտակցված գնաց խորհրդարան՝ ավտոմատը ձեռքին։ Այդ սերնդի առանցքային ֆիգուրներից մեկն էլ Տիգրան Նաղդալյանն էր։ Նրան եւս սպանեցին ավելի ուշ։ Մյուսները, որոնց մասին խոսելիս անունները չէին էլ նշում, այլ ասում են՝ «եւ այլք», տեղ զբաղեցրեցին պետական ապարատում, իշխող կուսակցությունների՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ շարքերում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031