Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքապետը «կոպեկներով» համայնքային հողեր է բաշխում

Մարտ 14,2018 11:55

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է: Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում: Բնակիչները դժգոհում են՝ առանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն:

Քաղաքապետը Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք է տվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Լիա Ալեքսանյանին, եւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդուն՝ Էդմոնդ Օհանյանին՝ Անդրանիկի 79/4 հասցեում: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նոր բացահայտումներ է կատարել նմանատիպ շինարարությունների վերաբերյալ: Բախշյանը պարզել է՝ նույն թաղամասում Րաֆֆու փողոցում մի շարք սուբյեկտների կառուցապատման իրավունք է տրվել: Սրանք՝ Ալեքսանյանն ու Օհանյանը, քաղաքապետից համայնքային սեփականության հողերը ստացել են «կոպեկներով»:

Լուսանկարներում Ալեքսանյանի
եւ Օհանյանի օբյեկտներն են:

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031