Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք պետք է պահպանենք, այն ինչը կա՝ առանց զարգացնելու, չեմ կարծում, որ դա պահպանել է». Ազգայինի պահպանության մասին խոսում են մասնագետները

Մարտ 13,2018 23:50

«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի կարծիքով օր-օրի մեծանում է մարդկանց հետաքրքրվածությունը ազգային հագուստի ու ազգային նախշերի նկատմամբ:

Նրա խոսքով այսօր շատ են մարդիկ, որոնք զբաղվում են հայկական ապրանքների արտադրությամբ: Շատերն էլ առօրյա հագուստի մեջ են փորձում են օգտագործել ազգային տարրեր պարունակով նախշեր ու աքսեսուարներ. «Քանի որ ես դասավանդում եմ մոդելավորում առարկան եւ տարբեր բուհերի հետ եմ առնչվում, ես տեսնում եմ, թե ինչքան շատ է մասնագիտությունը զարգանում: Եւ, եթե զարգանում է մասնագիտությունը, նշանակում է դրա պահանջարկը կա: Մարդիկ չեն սիրում սովորել մի բան, որը հետո կյանքում չեն կարողանալու կիրառել: Ինձ թվում է, որ ազգայինը բերեց դրան, որովհետեւ հիմա Հայաստանի համար ամենակարեւորը՝ ունենալ սեփական արտադրություն եւ փառաբանել made in Armenia-ն»:

Խոսքելով ազգային երգ ու պարի մասին «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն Արմեն Ներսիսյանը նկատեց՝ այսօր իրենք ունեն ազգային երգն ու երաժշտությունը պահպանելու խնդիր. «Ազգային գաղափարախոսությունը, ազգային երաժշտությունը պետք է պահպանենք, ոչ միայն մենք՝ արվեստագետներս, այլեւ իմ կարծիքով դա պետք է գա մանկահասակ երեխաներին դաստիարակելով: Այլ բան է նախասիրությունը, եվրոպական երաժշտություն եւ այլն, բայց այլ բան է, որ իմանաս քոնը՝ քո ազգային գաղափարախոսությունն ու երգարվեստը»:

Անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գեւորգյանն էլ գտնում է, որ ազգայինը կարելի է պահպանել միայն զարգացնելով. «Եթե մենք պետք է պահպանենք, այն ինչը կա՝ առանց զարգացնելու, չեմ կարծում, որ դա պահպանել է: Թե՛ երգարվեստը, թե՛ պարարվեստը, թե՛ ընդհանրապես՝ արվեստը, պետք է զարգանա, եւ զարգանալով պահել քո ավանդույթները: Մենք չենք կարող տեղում մնալ, եւ անել այն ինչ արել են մեր պապերը, իրենց արածը մենք պետք է զարգացնենք եւ առաջ տանենք: Ազգային արժեքների պահպանման գործում իմ մոտեցումը սա է»:

Մանրամասներն՝ տեսանյութերում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031