Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցարարները, չգիտեմ, ինչու էին ուզում միանալ ՊՊԾ գնդին». Անդրիաս Ղուկասյանի գործով տուժող

Մարտ 13,2018 23:20

Քաղաքացիական ակտիվիստ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր նախագահող դատավորը հրապարակեց պաշտպանական կողմի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը մերժեց նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Այսօրվա նիստին հարցաքննվեց գործով տուժող ներգրավված ոստիկան Փայլակ Մնացականյանը, թեեւ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց նրան հանել դատակոչի ցուցակից՝ պարզաբանելով, որ նա տուժող է մեկ այլ քրեական գործով։

Ըստ տուժողի ցուցմունքի՝ ինքը վիրավորում է ստացել ձախ կողմից, որտեղ եւ գտնվել է ՊՊԾ գունդը։ Իսկ թե Անդրիաս Ղուկասյանը ներկա է եղել Սարի թաղի հավաքին, թե՝ ոչ, տուժողը չմտաբերեց:

Ըստ նրա՝ Սարի թաղում ժողովրդի առաջ գալը կանխել են հատուկ միջոցներով։

Հարցաքննվող մյուս տուժողը կրկին ոստիկան էր՝ Գարիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ դեպքի օրը Սարի թաղում քաղաքացիները քարեր, շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, քարերից մեկի հարվածն էլ իրեն է դիպել:

Այսօրվա վերջին ցուցմունք տվող ոստիկանը՝ Արամ Հովհաննիսյանը, կրկին պնդեց, որ դեպքի օրը վնասվածք է ստացել քաղաքացիների կողմից նետվող քարերից: Նա դատարանում նույնիսկ ցույց տվեց մարմնի այն հատվածը, որը, ըստ նրա՝ դեպքի օրը վնասվել էր:

Նա նույնպես ասաց՝ չի տեսել Անդրիաս Ղուկասյանին: Ցուցարարների գործողություններն էր լավ հիշում. «Ցուցարարները չգիտեմ՝ ինչու էին ուզում միանալ ՊՊԾ գնդին։ Բանակցում էին, որ շղթան բացենք, որ միանան ՊՊԾ գնդին»։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձի մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Նա նույնպես ասաց՝ չի տեսել Անդրիաս Ղուկասյանին: Ցուցարարների գործողություններն էր լավ հիշում. «Ցուցարարները չգիտեմ՝ ինչու էին ուզում միանալ ՊՊԾ գնդին։ Բանակցում էին, որ շղթան բացենք, որ միանան ՊՊԾ գնդին»։
    Երևի մարդիկ ոսկու հանք էին գտել այդտեղ՝ պպծական կոլորադո…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031