Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինագծում ավելացել է շատ վտանգավոր մի կետ». Անահիտ Բախշյան. «Ա1+»

Մարտ 13,2018 22:45

«Քննարկվեց մի տարբերակ, սակայն Կառավարություն գնաց մեկ այլ տարբերակ: Կառավարություն գնացած տարբերակի մեջ ավելացել է մի շատ վտանգավոր կետ: Ըստ դրա՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի կազմը պիտի հաստատվի վարչապետի կողմից»,- «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին այսօր «Հայելի» ակումբում նշեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ըստ փորձագետի՝ այս նախագծով չի լուծվի ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացման խնդիրը:

Դասախոս Արևիկ Անափիոսյանն էլ կարծիք հայտնեց, որ նախագիծը պետք է միտված լիներ դասախոսի դերի բարձրացմանը:

«Դասախոսները շատ մարգինալացված են: Նրանց կարծիքը երբեք հաշվի չեն առնում կարևոր քննարկումների ժամանակ: Գոյություն ունի ակադեմիական ազատության խնդիր, բայց դասախոսական համայնքը չի էլ գիտակցում, որ նման խնդիր կա»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031