Թուրքիայի խորհրդարանում ընդունվեց ընտրական կարգերի մասին նոր օրենք, որը քննադատության է արժանացել ընդդիմության կողմից: Խորհրդարանում դրա ընդունումից հետո գրանցվեցին բախումներ։
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ընտրությունների կարգի վերաբերյալ մի օրինագիծ, որը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Օրինագծի հակառակորդները կարծում են , որ այս փոփոխությունները կնպաստեն ընտրակեղծիքների տարածմանն ու ընտրությունների արդար ընթացքի խափանմանը:
Խորհրդարանում բախում է գրանցվել ընդդիմադիր ու իշխանամետ պատգամավորների միջև այն բանից հետո, երբ հայտարարվեց օրինագծի ընդունման մասին:
Օրինագծի հակառակորդները հայտնում են, որ այս փոփոխությամբ Ընտրական բարձրագույն խորհրդին է տրվում լայն լիազորություններ, ներառյալ ընտրատեղամասերի միավորման և քվեատուփերի տեղաշարժման վերաբերյալ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: