Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի աշխարհի ներկայիս փոխչեմպիոն մարզուհին չորս տարի առաջ տղամարդ էր

Մարտ 13,2018 22:30

Անահայմում անցկացված ծանրամարտի 2017 թվականի աշխարհի առաջնության կանանց պայքարում արծաթե մեդալ նվաճել է Նոր Զելանդիան ներկայացրած Լորել Հաբբարդը:

Սակայն ԶԼՄ-ները տեղեկացնում են, թե  նա ընդամենը չորս տարի առաջ տղամարդ էր՝ Գեվին Հաբբարդ անունով: Ընդ որում, երբ դեռ Գեվին էր, նրա հետ լուրջ հույսեր էին կապվում: Գեվին Հաբբարդը նույնիսկ Նոր Զելանդիայի ռեկորդ է սահմանել երկամարտի 300 կգ արդյունքով:

Պարզվում է, որ սեռը փոխելուց հետո Գեվինը կատարել է տրանսգենդերներին ներկայացվող ՄՕԿ-ի բոլոր պահանջները, դարձել է Լորել եւ ֆորմալ առումով կանոններ չի խախտել:

Ավելին, նա կարող է պայքարել նաեւ 2020 թ. օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի համար: ՄՕԿ-ը դա թույլ է տալիս, սակայն ունի մի խիստ սահմանափակում: Մարզիկները սեռը կարող են փոխել քառամյակն ընդամենը մեկ անգամ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031