2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:
Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն