Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը վերցրեց գոյություն չունեցող մի պետություն և այն դարձրեց առաջինը». Գառնիկ Իսագուլյան

Մարտ 13,2018 19:55

«Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ խախտելով բոլոր պայմանավորվածությունները, լայնամասշտաբ զորավարժություններ է անում», մարտի 13-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը միշտ է խախտելու պայմանավորվածությունները և միջազգային պայմանագրերը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած ոտնձգության և կարողանանք «ոչ համարժեք» պատասխան տալ: «Ոչ համարժեք» ասելով՝ նկատի ունեմ ոչ թե ավելի թույլ, այլ շատ ավելի ուժեղ պատասխան, քան իրենք կարող են սպասել մեզնից»:

Նա բացատրեց, որ Հայաստանը ռազմական տեխնիկա ներմուծելու շուրջ լուրջ քայլեր է անում և պետք է իմանալ, որ Ադրբեջանը կարող է ամեն պահի զորավարժությունը վերածել լուրջ ռազմական գործողությունների: «Հայաստանն արդեն մի քանի անգամ հասցրել է կանխարգելիչ հարվածներ, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը միշտ կողմնակից է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն»:

Անդրադառնալով Ռուսաստանի ներկայիս քաղաքական վիճակին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Վլադիմիր Պուտինը, իր կառավարման առաջին շրջանում ունենալով բավականին լուրջ տնտեսական խնդիրներ, ցույց տվեց, որ ռազմական տեխնիկայի ու պոտենցիալի շնորհիվ կարելի է աշխարհում առաջինը դառնալ: Նա հակադրվեց այն գաղափարին, որ աշխարհը բազմաբևեռ է՝ ցույց տալով, որ ամենակարևոր բևեռներից մեկը հենց Ռուսաստանի Դաշնությունն է»:

«Պուտինը Դաշնային խորհրդին հղած իր ուղերձում խոսեց ձեռք բերված նոր զենքերի մասին: Դա իրականում ուղերձ էր աշխարհին և առաջին հերթին՝ ԱՄՆ-ին: Նա հստակ ցույց տվեց, որ Ռուսական ուժերը կարող են հեշտությամբ շրջանցել ԱՄՆ հակաօդային պաշտպանությունը: Խոսք գնաց նաև այն մասին, որ ռուսական հրթիռները կարող են մի քանի անգամ պտտվել երկրագնդի շուրջը և անվրեպ խոցել իրենց թիրախը նույնիսկ այդ ժամանակ: Այս ամենով Պուտինը ուզում էր ասել, որ աշխարհը պետք է հաշվի նստի Ռուսաստանի հետ»:

«Եթե նայենք Ռուսաստանի պատմությանը, կտեսնենք, որ հենց աշխարհը սկսեց մտածել, թե այդ երկիրը կործանված է, եկավ մի առաջնորդ, ով կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում Ռուսաստանին հանել այդ փոսից: Նա Ելցինից վերցրեց, ըստ էության, գոյություն չունեցող պետություն և արդեն իր չորրորդ նախագահության շրջանում կարողացավ այն դարձնել գոնե ռազմական առումով աշխարհում առաջինը: Պուտինը բացառապես առաջ է տանում ռուսական շահը՝ ասելով, որ «եթե չլինի Ռուսաստան, ապա աշխարհի գոյությունն ինձ համար ոչինչ է», իր խոսքն այսպես ավարտեց Գառնիկ Իսագուլյանը:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ազգային ողբերգութիւն է, երբ սրա ու Խոսրով Յարութիւնեանի նմանները դեռ տոն են տալիս: 21-րդ դար ու էս կարգի ժամանակավրէպ, դեռ մի բան էլ պաշտօնեայ՝ Արցախի հանրապետութեան մշտական ներկայացուցչութեան խորհրդական: Հազա՜ր ափսոս,,

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031